ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների քարտեզը (տեսանյութ, լուսանկար)
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի այն տարածքների քարտեզը, որոնք հատուկ գործողության ընթացքում անցել են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների վերահսկողության տակ։
Ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Նովոանդրեևկա, Կիրիլովկա բնակավայրերի վրա և հասել Նովոմայորսկոյե-Պավլովկա-Նիկոլսկոյե-Վլադիմիրովկա-Բլագոդատնոե գիծ։
Օրվա ընթացքում առաջխաղացումը կազմել է 12 կիլոմետր, ասել է Կոնաշենկովը։
ԼԺՀ-ի զորքերի խումբը վերահսկողության տակ է վերցրել երկու բնակավայր և գրավել Պոպասնայա քաղաքի հարավային և կենտրոնական հատվածները, ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ջոկատները հասել են մինչև Սեւերոդոնեցկ քաղաքի ծայրամասերը:
Ըստ ՊՆ-ի՝ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ Մի-24 ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, շարքից հանել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 79 օբյեկտ։ Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 3593 օբյեկտ՝ ուղղաթիռներ, տանկեր և զրահապատ մարտական մեքենաներ, բազմակի հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։





















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Принесет ли президент извинения? «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»