Ռուսաստանի ՊՆ֊ն չի բացառում, որ վերահսկողության տակ կարող է վերցնել Ուկրաինայի խոշոր քաղաքները․ Պեսկով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի բացառում Ուկրաինայի խոշոր բնակավայրերի ամբողջական վերահսկողությունը, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Պաշտպանության նախարարությունը, ապահովելով խաղաղ բնակչության առավելագույն անվտանգությունը, չի բացառում խոշոր բնակավայրերը լիարժեք վերահսկողության տակ դնելու հնարավորությունը, որոնք այսօր գործնականում շրջապատված են՝ բացառությամբ հումանիտար տարհանման համար օգտագործվող գոտիների»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
«Ռուսական զինված ուժերը օգտագործում են ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներ՝ հարվածելով միայն ռազմական և տեղեկատվական ենթակառուցվածքին»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Ուկրաինայում հատուկ գործողություն անցկացնելու Ռուսաստանի ղեկավարության բոլոր ծրագրերը «ամբողջությամբ կիրականացվեն նախապես հաստատված ժամկետներում»։
«Մոսկվան ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքորոշումը համարում է սադրիչ, որոնք իրենց հայտարարություններով Ռուսաստանին դրդում են գրոհել Ուկրաինայի խոշոր քաղաքները, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն խաղաղ բնակիչների մահվան համար»,֊ասել է Կրեմլի խոսնակը։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»