Պարուսույց Լարիսա Հակոբյանի եղբայրը, որը աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ է, ազատության մեջ է
Պարուսույց Լարիսա Հակոբյանն իր տանը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո նորից սկսել է ակտիվություն ցուցաբերել ինստագրամյան իր էջում:
Նա լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Քիչ-քիչ հետ եմ գալիս, ուզում եմ անցնել աշխատանքի»,- գրել էր պարուսույցը:
Հատկանշական է, որ սոցիալական հարթակում սկսել է ակտիվություն ցուցաբերել, ոչ միայն Լարիսա Հակոբյանը, այլև իր եղբայրը՝ Մոնթեն, որը սպանության գործով կալանավորված էր:
Սոցիալական հարթակում ակտիվ լինելուց զատ, նա նաև հասցրել է արդեն նոր երգ թողարկել, որին կից գրել էր. «Գնահատե՛ք այն, ինչ ունեք»:
ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց ՔԿ պարզելու՝ ինչ հիմքով է ազատ արձակվել Մոնթե Հակոբյանը: ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ վերոնշյալ գործի առթիվ 3 անձի մեղադրանք է առաջադրվել.
«Լարիսա Հակոբյանին, Մոնթե Հակոբյանին և նրանց մորը խմբակային մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի 2-րդ և 3-րդ մասով»,- հայտնեցին ՔԿ-ից հավելելով, որ վերջիններս բաց են թողնվել ստորագրությամբ:
Նշենք, որ քանի դեռ իր եղբայրը գտնվում էր անազատության մեջ, Լարիսա Հակոբյանը պարբերաբար կիսվում է եղբոր հետ ունեցած լուսանկարներով և նրան վերաբերող գրառումներով: Անգամ, ինստագրամի իր սթորի բաժնում լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր ձեռքի դաջվածքը, այն կրկին վերաբերում էր եղբորը. «Եղբայրս, շնորհակալ եմ քեզ իմ կյանքի համար»:
Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Իրավապահները հայտնաբերել էին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով։
Հավելենք, որ տեղի ունեցած սպանության գործով կար 3 կալանավորված անձ․ ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ նրանք էին՝ 27-ամյա պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հակոբյանը (սպանված Արսեն Սիմոնյանի սիրելի էր), նրա եղբայրը՝ Մոնթեն ու մայրը։





















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ