Զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու ծառայակից
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի և անհրաժեշտ գործողությունների արդյունքում ծառայակիցներից մեկը՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայողը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատասեված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Ալբերտը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր: Նա բանակ էր զորակոչվել 2020թ.-ի դեկտեմբերին, ծառայում էր Սյունիքի մարզում։ Նա հարգված և հավասարակշռված տղա էր։ Համայնքում բոլորը սիրում էին նրան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասել էր Արտաշատի Վարդաշեն համայնքի ղեկավար Գևորգ Բարխոսյանը։




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Принесет ли президент извинения? «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля
Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»