Ռուսական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ընդհանուր ունեն մոտ 30 000 զոհ և վիրավոր. ՌԴ ՊՆ
Ռուսական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ընդհանուր ունեն մոտ 30 000 զոհ և վիրավոր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է lenta.ru-ն։
Միաժամանակ անդառնալի կորուստները կազմել են մոտ 14 000 մարդ, ևս 16 000-ը վիրավոր է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ փետրվարի 24-ի դրությամբ ուկրաինական բանակում ծառայության մեջ գտնվող 2416 տանկից, զրահափոխադրիչներից և հետևակի մարտական մեքենաներից ոչնչացվել է ավելի քան 1500-ը։
Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։
Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 16 000-ը։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»