Գոռ Հակոբյանի կնոջ 33-ամյակն էր․ ովքե՞ր են եղել հայտնի հյուրերն ու ի՞նչ անակնկալ է արել ամուսինը (լուսանկարներ)
Երգիչ և դերասան Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը նշել է 33-ամյակը։ Ծննդյան խնջույքին ներկա են եղել շոուբիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսը: Tert.am Life-ի հետ զրույցում Հրուշ Մնոյանը պատմել է իր երազանքների, ընտանիքի և Գոռ Հակոբյանի անակնկալի մասին, ինչպես նաև տրամադրել լուսանկարներ, որոնք պատմում են օրվա մասին։
«Ծնունդիցս ժամեր անց Գոռը պետք է մեկներ արտերկիր, բայց ավանդույթի համաձայն հասցրել էր ամեն ինչ: Նվիրել է ինձ ծաղիկներ ու անակնկալ կերպով կազմակերպել ծնունդս»,- ասաց նա։
Հրուշ Մնոյանը հավելեց, որ օրն իր հետ կիսել են ընկերուհիները, ներկա են եղել մի շարք հայտնի մարդիկ՝ Ժաննա Բուտուլյանը, Աստղիկ Սաֆարյանը, Մաշ Իսրայելյանը:

Հրուշը նաև պատմեց, որ 3 տղաներն էլ ընդօրինակում են հայրիկին:
«Երեխաներն անում են այն ամենն ինչ Գոռը, նրանք նույնպես ամեն տարի տեսնում են՝ ինչպես է հայրիկը վերաբերում ինձ, ծաղիկներ նվիրում և ընդօրինակում են»,- ասաց նա:

Հոբելյանրն իրեն շատ ներդաշնակ է զգում և տարիքն ու թվերը բոլորովին կապ չունեն իր հոգեվիճակի հետ:
«Ես բացարձակապես չեմ զգում տարիքս ու չգիտեմ՝ լավ է, թե վատ: Սա լավագույն տարիքն է, ես կայանում եմ, ինքնազարգանում: Ես սիրում եմ իմ հոգին, մտքերն ու մարմինը»,- ասաց նա:

Երազանքների մասին խոսելիս նա շեշտեց, որ երևի թե բոլոր հայերի երազանքներն այս պահին նույնն են:
«Միմիայն խաղաղություն, կարծում եմ՝ հայերիս երազանքն ու նպատակն այս շրջանում խաղաղությունն է»,- ասաց Հրուշը:



.jpg?1649930866546)
_1.jpg?1649931853667)





















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года