Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց
Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելու ընթացքում ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց առաջիկա միջազգային օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է 27 դիտակետում իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձը, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը՝ Լաչինի միջանցքով»,-հայտնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից:




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Лоток клубники превращаю в полкило цукатов — без химии и ароматизаторов: через год открываю, а они к...