Միջազգային աղմկոտ սկանդալ է սպասվում
Ապրիլի կեսերին հայտնի կդառնա՝ արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգրկված է Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում։ Նախքան այդ, անհատական առաջադրվածների ցուցակները և անունները չեն կարող հավաստի լինել, քանի որ նման տեղեկատվությունը գաղտնի է և չի հրապարակվում՝ համաձայն Նոբելյան կոմիտեի կանոնակարգի։ Այս մասին ասել է ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը, ով Պուտինին առաջադրել էր Նոբելյան խաղաղության մրցանակի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղության մրցանակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրման դիմումը Նոբելյան կոմիտեն ստացել է Օսլոյում՝ սեպտեմբերի 10-ին։ Հայտի հեղինակը ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովն է:
«Ոչ ոք երբևէ չի հրապարակում առաջադրվածների ցուցակները, ինչպես նաև առանձին թեկնածուների անուններ: Կանոնակարգի համաձայն՝ առաջադրվածների այս ցուցակը բոլորի համար գաղտնիք է: Նոբելյան կոմիտեից միայն նրանք, ովքեր առաջադրում են, պաշտոնական նամակներ են ստանում: Այս ցուցակը կհրապարակվի ապրիլին: Ընթացակարգը փակ է մինչև մարտ ամիսը ներառյալ:
«Հավանաբար այդ ցուցակը կհրապարակվի ապրիլի 10-12-ը», — ասել է Կոմկովը։ «Ցուցակը ավելի վաղ չի հրապարակվի։ Եթե դա տեղի ունենա, դա կարող է հանգեցնել միջազգային վիթխարի սկանդալի: Այս ամենը որոշում է գաղտնի քվեարկությունը: Կան կանոնակարգեր և Նոբելյան կտակ: Այնտեղ ամեն ինչ գրված է: Մնացած ամեն ինչը շահարկումներ և հեքիաթներ են», — եզրափակել է գրողը:




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Лоток клубники превращаю в полкило цукатов — без химии и ароматизаторов: через год открываю, а они к...