Պատգամավորները գնացել են Տավուշի մարզ՝ տեղում հասկանալու իրավիճակը
ԼԿՀ-ական պատգամավոր Աննա Կոստանյանը Ֆեյսբուքյան իր էջում գել է․
«Ես ու գործընկերս` պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը եկել ենք Տավուշի մարզ` տեղում ուսումնասիրելու և հասկանալու իրավիճակը։
Սուտ, թե ճիշտ, կպարզենք այստեղ։
Արդեն մարդ չգիտի ում հավատա, ում չէ։ Ո'չ պաշտոնական տեղեկատվությունն է արժանահավատ, ո'չ էլ Չպաշտոնական: Պիտի աչքով տեսնես, լսես, որ հավատաս։
Հ.Գ. Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչն է հերքվում, ինչը` ոչ։ Բառերն ու շարահյուսությունը մեծ նշանակություն ունեն, ոչինչ չպետք է վրիպի ուշադրությունից, ոչ մի ստորակետ»։