Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-ից կնվազի
ՀՀ Սյունիքի մարզի հովիտներում ապրիլի 8-ին և 9-ին, ըստ կանխատեսումների, սպասվում է +30...+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +27...+29 աստիճան:
«Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի ապրիլի 10-ին՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։
Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը 20-25 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից և ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով՝ մոտենալով կլիմայական նորմին»։