Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում ապրիլի 11-ին ժամամակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը՝ +19 +21:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9 +14,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9 +14,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +16 +18,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9 +14,
Լոռիում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +13+18,
Տավուշում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +16 +21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +19 +21,
Արարատում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +21,
Արմավիրում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +21,
Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9 +14,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +21,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +6 +11,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +23:




















Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»
В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Стало известно о мошеннической схеме с блокировкой iPhone через Telegram
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
Медведев перечислил стоящие перед миром в XXI веке вызовы
Известный французский дом моды решил вернуться в Россию
Землетрясение магнитудой 5,3 произошло в Турции