Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек
Общество

Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը

ՀՀ կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում:

Սահմանվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձ է, որը գործում է լիցենզիայի հիման վրա և իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ:

Այն ունի կնիք, ձևաթուղթ, հաշվեկշիռ, բանկային հաշիվ,կայք, որտեղ հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները:

Նախադպրոցական հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

Գործունեության նպատակը յուրաքանչյուր սանի, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների՝ առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է: Ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ՝ հաստատությունն ապահովում է սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

Նախադպրոցական կրթական ծրագրերում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել`

ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները,

մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործումը,

սաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանումը, սննդի կազմակերպումը` ըստ առողջապահական նորմերի,

սաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները։

Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝

մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ.

մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.

մանկապարտեզ՝ 3-6 տարեկաններիընդգրկմամբ.

նախակրթարան՝ 5-6 տարեկաններիընդգրկմամբ.

կենտրոն՝ 0-6` նախադպրոցականբոլորկամորևէտարիքայինխմբիընդգրկմամբ:

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումն այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը:

Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում, խմբերի առավելագույն խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Աշխատանքային ռեժիմը, երեխաների մնալու տևողությունը սահմանում է հաստատության հիմնադիրը:

Մանկավարժական և սպասարկող անձնակազմերը տարին 1 անգամ ենթարկվում են բժշկական զննության:

Աշխատանքի ընդունվում են այն անձինք, որոնց որակավորումն ու աշխատանքային ստաժը համապատասխանում են լիազորված մարմնի սահմանած բնութագրերին:

Օրինակելի կանոնադրությամբ սահմանված են տնօրենի, փոխտնօրենի, մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական ղեկավարի և այլ աշխատողների պարտականություններն  ու պատասխանատվությունը: