Մայրը փոքրիկին սովորական ջերմիջեցնող տվեց, սակայն հետո հարկ եղավ արագ շտապ-օգնություն կանչել. սա պետք է իմանան բոլոր ծնողները
Այս մայրը ներկայացնում է իր պատմությունը, որպեսզի յուրաքանչյուր ծնող զգուշանա:
Երբ նրա աղջիկը՝ Ալբան, 10 ամսական էր, հանկարծ մայրը նկատում, որ աղջկա կղանքը սև է ածուխի պես: Մայրը շատ է վախենում և զանգահարում է թեժ գիծ: Հեռախոսազանգին պատասխանող կինը չհավատաց Ալբայի մոր խոսքերին, իհարկե, հավատալը դժվար է: Սակայն խորհուրդ տվեց դիմել հիվանդանոց:
Մայրն այդպես էլ արեց: Նա չվերցրեց իր հետ հագուստ, չկերակրեց շանը, քանի որ պատկերացում չուներ, որ 3 օր տանը չեն լինելու:
Բժիշկը,տեսնելով Ալբայի տակդիրը, ասաց, որ դա կարող է ներքին արնահոսություն լինել: Մայրը շոկի մեջ էր…
Եվ սկսվեցին հազարավոր անալիզները: Երեխան լաց էր լինում, մայրը նրա հետ…
Իսկ առավոտյան Ալբային ուղարկեցին ռենտգենի: Ռենտգենն ավելի սարսափելի էր, քան անալիզները: Երեխան անդադար լաց էր լինում, իսկ ռենտգենի ժամանակ նրան պետք էր պահել հազարավոր անհանգիստ դիրքերով:
Ռենտգենը ոչինչ ցույց չտվեց…
Բժիշկներն աընդհատ հարցնում էին, թե արդյոք երեխան ինչ-որ կոմնակի բան կուլ տվել է, թե ոչ:
Հանկարծ բժիշկը հարցրեց՝ տվել է մայրն արդյքո աղջկան Ադվիլ դեղամիջոցը: Մայրն ասաց, որ տվել է, քանի որ երեխան ատամ էր հանում:
Բժիշկները ենթադրեցին, որ դրա հետևանքով աղջկա մոտ կարող է արյունահոսող խոց լինել: Նրանք ասացին, որ անգամ մեկ դեղահաբ Ադվիլը կարող է փոքրիկի մոտ խոց առաջացնել:
Աղջկան տարան էնդոսկոպիայի: Ալբայի մոր համար դա ամենասարսափելի պահն էր: Նա արցունքների միջից ոչինչ չէր կարողանում տեսնել, իսկ բուժքույրը նրան ուղեկցեց միջանցք:
2 ժամ անց բժիշկները դուրս եկան և հայտնեցին, որ երկու արյունահոսող խոց են այրել: Վիրահատության հաջորդ օրը վերջապես երեխային թույլ տվեցին մի բան ուտել:




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Лоток клубники превращаю в полкило цукатов — без химии и ароматизаторов: через год открываю, а они к...