«Կալաշնիկովի» ինքնաձիգով ու որսորդական հրացանով կրակոցներ են արձակվել Երևանում /տեսանյութ/
Ապրիլի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Արցախի փողոցի 8/16 շենքի մոտ կրակում են։ Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերտիվ խումբը, որին միացել էին քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու տարածքային քննչական բաժնի ծառայողները, ինչպես և փորձագետներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգով ու որսորդական հրացանով կրակոցներ արձակած տղամարդը տեղում էր, հրազեններն էլ՝ ձեռքին։
Տղամարդն իրավապահներին հայտնեց, որ ինքնասպան կլինի։ Հնարավոր հետևանքները վայրկյան առաջ կանխելու համար անհրաժեշտ էր գործել ոչ միայն արագ, այլև պրոֆեսիոնալ, ինչն արեցին Էրեբունու բաժնի քրեական հետախույզները։ Նրանց հաջողվեց վնասազերծել տղամարդուն ու բերման ենթարկել բաժին, որտեղ պարզվեց ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 54 տարեկան։ Դեպքի վայրում, գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգից ու «ԻԺ» հրացանից բացի, կային նաև տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ, կրակված պարկուճներ, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ և այլ ռազմամթերք։ Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։
Բերման ենթարկված տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Взял все документы и пропал: что случилось с Героем России Асылхановым
Крупный пожар на сотни квадратных метров разгорелся в Тульской области
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
Среди погибших при сходе лавины в Бурятии был гражданин Казахстана
Несколько взрывов прогремели над российским городом
Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП
Небольшой дождь и до 11 градусов тепла ожидаются в Москве 1 мая
Пожар в ТЦ «Апельсин» в Новосибирской области полностью ликвидировали
Американского рэпера D4vd обвинили в жестоком убийстве школьницы
В Магаданской области обрушился рудник с людьми