Главная Лента Видео Поделиться
Готовим насыпной яблочный пирог «Три стакана»: проще не придумаешь Ремонт в 2026-м подорожает на 25%: как сэкономить и не потерять в качестве Стало известно об уничтожении командного пункта ВСУ в Сумской области Металлург стал первым участником плей-офф КХЛ текущего сезона Пасмурная погода и снегопад ожидаются в Москве 27 января Россия отвергает территориальные претензии Эстонии на Печорский район Полиция Японии подтвердила гибель россиянина под лавиной Синоптик предупредил москвичей о резком похолодании в конце недели Умерла помощник белгородского губернатора Вера Мангушева Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицо Время близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела Карапетяна Зеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе
Готовим насыпной яблочный пирог «Три стакана»: проще не придумаешь Ремонт в 2026-м подорожает на 25%: как сэкономить и не потерять в качестве Стало известно об уничтожении командного пункта ВСУ в Сумской областиДля чего нужны представления с названием «литургия»? «Паст»Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Металлург стал первым участником плей-офф КХЛ текущего сезонаПасмурная погода и снегопад ожидаются в Москве 27 январяРоссия отвергает территориальные претензии Эстонии на Печорский район Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Полиция Японии подтвердила гибель россиянина под лавинойСиноптик предупредил москвичей о резком похолодании в конце неделиПочему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Умерла помощник белгородского губернатора Вера МангушеваНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку Гренландии
Общество

Ի՞նչ ցույց կտա Հայաստանում «քաղաքական դիահերձումը», այսինքն՝ իշխանափոխությունը. մինչ այդ Հայաստանի շուրջ օղակը կշարունակի նեղանալ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasia.expert-ը «Թուրքիայի և Վրաստանի խորացող ռազմական համագործակցությունը. հետևանքներ Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ հայերը պատմության մեջ կմնան որպես մի ժողովուրդ, որն ուզում էր ավելի լավ ապրել, բայց սկսեց էլ ավելի վատ ապրել: Հենց այս բանաձևով կարելի է նկարագրել այն իրողությունները, որոնցով ապրում է Հայաստանը: 2021 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի թիմը շարունակում է խաղալ «սոցիալական հարցերի լարերի» վրա: Պարադոքսն այն է, որ եթե նախկինում Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի նույն շրջանակները փորձում էին 1990-ականների սկզբի հաղթանակը ներկայացնել «որպես բոլոր աղետների և տնտեսական դժվարությունների պատճառ», այժմ իշխանությունները փորձում են իրենց պարտությունը, տարածքների կորուստը, շուրջ 5000 մարդու մահը ներկայացնել որպես «պայծառ ապագայի երաշխիք»: Միևնույն ժամանակ Փաշինյանի խմբի ընդունած բանաձևերից մեկը այն է, որ «տարածաշրջանի իրողությունները փոխվել են, և Հայաստանը պետք է վերանայի իր գաղափարներն ու ընկալումները, ներառյալ Թուրքիային որպես թշնամի ընկալելը»:

ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, այց կատարելով Երևան, ժամանակին հստակ ասել էր, որ «Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից», և հիմա բոլորի համար ակնհայտ է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում էր «Թուրքիայի ընկալմանը որպես Հայաստանի և հայերի թշնամի»: Այնուամենայնիվ, Թուրքիան մի կողմից՝ հայտարարում է, որ հույս ունի բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց մյուս կողմից՝ ավելացնում է իր ռազմական ներկայությունը Կովկասի տարածաշրջանում և ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային: Կարելի է հարցնել. ի՞նչ կապ ունի Ուկրաինան այդ ամենի հետ: Պատմությունը կրկնվում է: Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ Թուրքիան Հարավային Կովկաս ներխուժելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ավարտին, Անկարան այժմ սպասում է Դոնբասում առճակատման արդյունքներին, և եթե դա Ռուսաստանի համար անբարենպաստ լինի, ապա ռազմական ճանապարհով փորձ կձեռնարկվի վերանայել 44-օրյա պատերազմի արդյունքները: Անկարան փորձելու է Ադրբեջանում ռազմաբազա ձեռք բերել և վերահսկողություն սահմանել Մեղրու միջանցքում, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի և Թուրքիայի հետ:

Այս ամբողջ համակարգում Թուրքիայի ռազմական ներկայությունը Վրաստանում կարող է դառնալ Հայաստանին «սեղմելու շղթայի ևս մեկ օղակ»: Ի՞նչ է հայտնի այս պահին Վրաստանում Թուրքիայի հնարավոր ռազմական ներկայության մասին: Թուրքիան պարզապես չի պատրաստվում ունենալ ռազմաբազա Վրաստանում, այլ նաև նպատակ ունի լայնորեն օգտագործել ռազմական այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք թողել են 2007 թվականին երկիրը լքած ռուս զինվորականները: Այսպիսով, պաշտոնական Անկարան նախատեսում է ռազմաբազա տեղակայել Ախալքալաքում գտնվող նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում: Ավելին, թուրքական ընկերություններն արդեն սկսել են ենթակառուցվածքների արդիականացումը և նախկին ռուսական բազայի տարածքների նորոգումը: Ախալքալաքում ռազմաբազա տեղակայելը Թուրքիային հետաքրքրող միակ բանը չէ: Այս տարի Անկարան 100 միլիոն լիրա (17,5 միլիոն դոլար) դրամաշնորհ է հատկացրել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Դրամաշնորհը տրամադրվել է ռազմական ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների խաչմերուկում գտնվող Մառնեուլի ռազմական օդանավակայանի արդիականացման համար: Խորհրդային տարիներին այդ ռազմական օդանավակայանը համարվում էր Անդրկովկասի ռազմական օկրուգի ռազմաօդային համակարգի կարևոր օղակ:

Իսկ ի՞նչ է այս ամենը նշանակում: Ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի աճող փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի հետ, կարելի է նշել, որ հայաբնակ Ջավախքում թուրքական ռազմաբազայի ստեղծումն առավել քան իրատեսական է, և դա ելնում է ՆԱՏՕ-ի շահերից: Բայց, չնայած նրան, որ Վրաստանում կա ԽՍՀՄ-ից մնացած ևս երկու օդանավակայան, թուրքերը նախընտրել են Հայաստանի սահմանին մոտ գտնվող Մառնեուլիի օդանավակայանը: Այլ կերպ ասած, այդ հարցում որոշիչ դեր է խաղացել Հայաստանի գործոնը և պաշտոնական Անկարայի հակահայկական քաղաքականությունը: Թուրքիան ոչ միայն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի հետ սահմանների պարագծով, այլ նաև մեծացնում է իր ռազմական ճնշումը ինչպես Հայաստանի, այնպես էլ վրացահայերի վրա: Անկարայի ներգրավումը հարավկովկասյան գործընթացների մեջ՝ տրամաբանական է: Տարածաշրջանը շատ փոքր է, և ակնհայտ է, որ Թուրքիայի ներխուժում այնտեղ հնարավոր է միայն Ռուսաստանի դիրքերի թուլացման կամ տարածաշրջանից նրա աբողջական դուրս մղման դեպքում: Կարևոր է նշել, որ երբ հայ պաշտոնյաները խոսում են «Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարների» մասին, նրանք ոչ միայն հաշվի չեն առնում այս բոլոր փաստերը, այլ նաև անտեղյակ են Էրդողանի ռեժիմի՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական հիմքերից:

Թուրքիան հրաժարվել է քեմալիզմից և գծում է «նեոօսմանիզմի» զարգացման ուրվագիծ: Ըստ նեոօսմանիզմի գաղափարախոս Դավութօղլուի, «Թուրքիան այլևս չի ցանկանում «կամուրջ» լինել Եվրոպայի և Ասիայի միջև, այդ դերը նրան պարտադրված է, Թուրքիան և՛ եվրոպական, և՛ ասիական երկիր է, բալկանյան ու կովկասյան, Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան երկիր է»: Դա ոչ միայն գերտերություն դառնալու պահանջի արտահայտություն է, այլ նաև այն քաղաքականության տեսության արտահայտություն, որը Էրդողանի ռեժիմը վերջին տարիներին ագրեսիվորեն վարում է: Այդ հայեցակարգի շրջանակներում նեոօսմանյան կայսրությունը, կլանելով իր հարևաններին, ոչ միայն պետք է ընդլայնվի դեպի Արևելք, այլ նաև չի ընդունելու որևէ այլ տիպի «համագործակցություն», բացի վասալական բնույթի հարաբերություններից: Արդյո՞ք պաշտոնական Երևանի ներկայացուցիչները տեղյակ են այդ մասին: Դա ցույց կտա միայն «քաղաքական դիահերձումը», այսինքն՝ իշխանափոխությունը: Առանց դրա այս և շատ այլ հրատապ հարցեր կմնան անպատասխան: Մինչ այդ Հայաստանի շուրջ Թուրքիայի ռազմական օղակը կշարունակի նեղանալ: