Արտակարգ դեպք
Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:40-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բազալտ–բետոնե պատվանդանին, կոտրել այն և կոտրված էլեկտրասյան հետ կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, դուրս են բերվել գետից և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս»-ի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում՝ նոր էլեկտրասյուն տեղադրելու և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:




















Медведев перечислил стоящие перед миром в XXI веке вызовы
В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Известный французский дом моды решил вернуться в Россию
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
Землетрясение магнитудой 5,3 произошло в Турции
Число пострадавших в результате атаки ВСУ на Брянск возросло до 42
Стало известно о мошеннической схеме с блокировкой iPhone через Telegram
Взрыв прогремел в центре Дубая
Цена нефти Brent вновь превысила 100 долларов за баррель