Ի՞նչ պայմանավորվածություն են ունեցել Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը
«Ես ուզում էի անձնապես հասկանալ՝ այս մարդը կարմիր գիծ ունի, թե չունի և ես շատ կարճ րոպեների ընթացքում համոզվեցի, որ այո՛ նա պատրաստ է գնալ մինչև վերջ, իսկ այդ վերջը ինձ համար շատ վատ էր թվում, դիվային էր վերջը»,-ասյ մասին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում։
Սերժ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ինքն իր ներսում արդեն իսկ մտածել է հրաժարական տալու մասին, անկախ նրանից իրավիճակը կհանդարտվեր, թե ոչ։
«Ինձ համար այլևս իմաստ չուներ մնալ իշխանությունում, որովհետև, որովհետև իշխանությունում մնալու իմաստն այլ էր»,-նշեց նա։
3-րդ նախագահի խոսքով՝ նա Կարեն Կարապետյանին ասել է, որ եթե վարչապետի պաշտոնում իրեն լավ դրսևորի, ապա կհանդիսանա իր իրավահաջորդը։
«Ես տեսա նրա լավ աշխատանքն, արդյունքներն արդեն երևում էին և 2017 թվականին այդ արդյունքները, տեսա, որ Հայաստանն ունենալու է լավ տնտեսական զարգացում։ Ասացի՝ Կարեն, արդեն որոշում ընդունելու ժամանակն է, մի քանի ամսից նախագահի իմ լիազորություններն ավարտվում են, պատրաստ ես արդյոք ստանձնելու ՀՀ- վարչապետի պաշտոնը, ասաց՝ դու ի՞նչ ես կարծում, ես ասացի՝ համոզված եմ, որ եթե փոխվեն գլխավոր բանակցողները Լեռնային Ղարաբաղի խնդրում, ապա համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել, որովհետև մենք 10 տարի աշխատել ենք այդ ուղղությամբ, այդ ընթացքում համանախագահների դիրքորոշումներն էապես չեն տարբերվել մեր դիրքորոշումներից։ Մենք եղելե ենք կառուցողական կողմը, Ադրբեջանը եղել է ապակառուցողական կողմը։ Ասացի՝ ես կարծում եմ, որ մենք կաշխատենք այսպես, ես վարչապետի պաշտոնում, դու՝ առաջին փոխվարչապետի»,-ասաց Սերժ Սարդսյանը։
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանը համաձայնվել է իր հետ։




















Взял все документы и пропал: что случилось с Героем России Асылхановым
Крупный пожар на сотни квадратных метров разгорелся в Тульской области
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
Среди погибших при сходе лавины в Бурятии был гражданин Казахстана
Несколько взрывов прогремели над российским городом
Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП
Небольшой дождь и до 11 градусов тепла ожидаются в Москве 1 мая
Пожар в ТЦ «Апельсин» в Новосибирской области полностью ликвидировали
Американского рэпера D4vd обвинили в жестоком убийстве школьницы
В Магаданской области обрушился рудник с людьми