Covid-19-ի պատվաստումներից հետո մարդիկ հիվանդանում են և մահանում
Շվեդիայում պատվաստանյութի առնվազն մեկ դոզան ստացած ավելի քան 2 միլիոն մարդուց ավելի քան 5,9 հազարը (0,3%) վարակվել են Covid-19` պատվաստումից երեք շաբաթ անց:
20-ը հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում, 187 մարդ մահացել է:
Eadaily-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում այսօր՝ մայիսի 4-ին, Շվեդիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:
Իսկ 700 հազար ամբողջությամբ պատվաստված մարդկանցից 1624-ը հիվանդացել է (0,2%), վեցը բուժվել են վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 67 մարդ մահացել է: