Ողբերգական ավտովթար. «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի. 1 հոգի տեղում մահացել է
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում ճակատ-ճակատ բախվել են բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժկական կենտրոն,Shamshyan.com-ը:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Տեղում են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Արթուր Ազիզյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Նիկողոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Դ. Դավթյանի որոմամբ ՀՀ քր.օրի-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար Գազելը վերածվել է մետաղե ջարդոնի։




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Захарова назвала варварским актом атаку ВСУ на панораму «Оборона Севастополя»