Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնելու
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 16-20-ը զորավարժություններ է անցկացնելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Զորավարժություններին ներգրավվելու են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։