Տավուշում ամեն ինչ բնականոն հունով ընթանում է
Մոտ մեկ շաբաթ առաջ Տավուշի սահմանամերձ հատվածից տեղեկություն էինք ստացել, որ հակառակորդը ակտիվություն է ցուցաբերում նաև Տավուշի սահմանին, մասնավորապես՝ Բերդ համայնքի հատվածում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կուտակումներ են նկատվում։ Այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով 1or.am կայքը զրուցել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ։ Հարցին, թե ինչ իրավիճակ է Տավուշի սահմանին և հատկապես Բերդ համայնքի «Անվախ» դիրքում, Նարեկ Ղուշչյանը պատասխանել է, որ որևէ խնդիր չկա․
«Մենք արդեն ճշտել ենք, ոչ մի խնդիր չկա։ Ամեն ինչ բնականոն հունով ընթանում է»։
Հարցին, թե արդյոք հակառակորդի կողմից կուտակումներ կան տեղակալը պատասխանել է․
«Ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է»։
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով էլ զրուցել ենք նաև Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ։ Համայնքապետը 1or.am-ին տեղեկացրել է, որ ո՛չ 44-օրյա պատերազմում, ո՛չ էլ այսօր Նոյեմբերյանի տարածաշրջանում կրակոցներ և լարվածություն չկա․
«44 օրյա պատերազմի ժամանակ էլ ես դիրքի պատասխանատու եմ եղել և եղել եմ դիրքերում ու որևէ կրակոց չի եղել։ Այսօր էլ իրավիճակը խաղաղ է»։
Սոնա Գիշյան




















Взял все документы и пропал: что случилось с Героем России Асылхановым
Крупный пожар на сотни квадратных метров разгорелся в Тульской области
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
Среди погибших при сходе лавины в Бурятии был гражданин Казахстана
Несколько взрывов прогремели над российским городом
Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП
Небольшой дождь и до 11 градусов тепла ожидаются в Москве 1 мая
Пожар в ТЦ «Апельсин» в Новосибирской области полностью ликвидировали
Американского рэпера D4vd обвинили в жестоком убийстве школьницы
В Магаданской области обрушился рудник с людьми