«Ամառ է, շոգ, ժամերով, օրերով ջուր չկա»․ բնակիչները բողոքում են «Վեոլիա ջրից», ջրամատակարարման դադարեցումներից
Վերջին օրերին քաղաքացիները իրենց բողոքն են հայտնում ջրամատակարարման դադարեցումների, «Վեոլիա ջրի» կատարած վատ աշխատանքների հետ կապված։
Բաղրամյան պողոտայի 56, 58 շենքերի մի խումբ բնակիչներ Իրավաբան.net-ին հայտնում են, որ երեկ՝ հունիսի 26-ին, ժամը 18.00-ից ջուր չունեն ու դրա մասին չեն ծանուցվել։
«Ամառ է, շոգ, 12 ժամից ավել ջուր չունենք։ Որոշ ժամանակ առաջ գոնե բնակիչներին sms հաղորդագրություն էին ուղարկում, զգուշացնում ջուրն անջատելուց կես ժամ, մեկ ժամ առաջ։ Հետո սկսեցին անջատել, 2-3 ժամ հետո նոր ուղարկել հաղորդագրությունները, հիմա դա էլ չեն անում»,-նշում են բնակիչները։
Նրանց խոսքով՝ ընկերության թեժ գծի հեռախոսահամարը չի պատասխանում զանգերին, տպավորություն է, որ խոսափողն ուղղակի մի կողմ է դրված։
Իրավաբան.net-ը ևս փորձեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն ապարդյուն։
«Վեոլիա ջրի» պաշտոնական կայքում ևս ջրանջանտումների վերաբերյալ ծանուցումները կամ չեն դրվում, կամ ուշ են դրվում, կամ էլ՝ մասամբ են ներկայացված։ Ֆեյսբուքյան էջում էլ պատկերն ավելի վատ է, մի շարք տարածքներից, վարչական շրջաններից քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայատում մեկնաբանություններում․

Ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարզաբանմամբ էր հանդես եկել՝ նշելով․
«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի այն մասին, որ ջրամատակարարման ներկայիս խնդիրները պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ունեցած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտքով, հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն բարձր է գնահատում իր գործարար համբավը և հարգում է իր գործընկերներին, հետևաբար, կանոնավոր վճարում է մատուցված ապրանքների ու ծառայությունների դիմաց և որևէ պարտք չունի:
ԵՎ մեկ անգամ հայտնում ենք, որ խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է, կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների հետ, որի պատճառով առաջանում են ընդհատումներ համակարգի պոմպակայանների աշխատանքում ու խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը»։




















Взял все документы и пропал: что случилось с Героем России Асылхановым
Крупный пожар на сотни квадратных метров разгорелся в Тульской области
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
Среди погибших при сходе лавины в Бурятии был гражданин Казахстана
Несколько взрывов прогремели над российским городом
Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП
Небольшой дождь и до 11 градусов тепла ожидаются в Москве 1 мая
Американского рэпера D4vd обвинили в жестоком убийстве школьницы
В Магаданской области обрушился рудник с людьми
Количество укусов клещей увеличилось в России на 200% за две недели