Ընտրությունների արդյունքները արտահայտո՞ւմ են «ժողովրդի» կամքը
ՀԱՅԿԱԿԱՆ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Նայեցի «ընտրությունների» ԿԸՀ-ի կողմից ամփոփված պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, ամենաքիչ ձայներ ստացել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը ․ 719 քվե, կամ ընտրողների 0,06%-ը։
Մի պահ ընդունենք, որ ընտրությունների արդյունքները արտահայտում են «ժողովրդի» կամքը։
Համոզված եմ, որ մեր ժողովրդի շուրջ 20%-ը միշտ ընտրում է այդ պահի գործող իշխանությանը, անկախ նույնիսկ այն հանգամանքից, որ այդ իշխանությունը պարտվել է, իրեն նվաստացրել, հայրենիքը նվիրել թշնամուն։ Իսկ մնացած 25-30% ձայների հավելումն արդեն ավանդական ընտրակեղծիքների տեխնոլոգիայի հարց է, որն էլ այս «ընտրությունների» ժամանակ փառահեղորեն կատարելագործված էր։
Ինչ կուզենայի ասել։ Մի պահ պատկերացնենք, որ ամենաքիչ քվեներ ստացած «Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր Հայաստանում իշխանություն է և նրան են ենթարկվում ողջ ուժային և իրավապահ համակարգերը։ Իսկ մեկ ամսից Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ։ Համոզված եղեք, որ այդ նույն 20%-ը մեխանիկորեն կքվեարկի «Ազգային օրակարգ» կուսակցության օգտին, դե իսկ մնացած 25-30%-ն արդեն տեխնիկայի հարց է։
Ավետիք Իշխանյան




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Захарова назвала варварским актом атаку ВСУ на панораму «Оборона Севастополя»