Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Մկրտչյանին և Արմեն Եգանյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին 2021 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան)՝ «Astana Finance Days» ֆինանսական ֆորումի շրջանակներում կայանալիք «J-1 Ղազախստան» ոսկերչական առաջին համագումարին մասնակցելու նպատակով:
2. Գագիկ Մկրտչյանի և Արմեն Եգանյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ:




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Захарова назвала варварским актом атаку ВСУ на панораму «Оборона Севастополя»