Ծանրաձողերը գալիս են
Այսօր կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, խոսելով ծանրաձողերի հայտնի պատմության մասին, հայտարարեց, որ դրանք ամենաուշը կիրակի օրը կլինեն Հայաստանում, ու մեր մարզիկները կսկսեն գործածել: Դրանք ճանապարհի մեծ մասն արդեն անցել են, ճանապարհին են:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հենց այս թեմայի քննարկման ժամանակ զայրացավ, քանի որ պարզվեց՝ Հայաստան է տեղափոխվելու ավելի քիչ ծանրաձող, քան՝ ինքն ասել էր: