Որքան ջուր է պետք խմել անոմալ շոգի դեպքում
Անոմալ շոգին կարևոր է ավելացնել օգտագործվող ջրի քանակը: Այս մասին ասել է թերապևտ, սրտաբան, գիտությունների թեկնածու Յարոսլավ Աշիխմինը:
«Եթե ինչ-որ ֆիզիկական գործունեություն եք ծավալում, կարևոր է մեծացնել օգտագործվող ջրի քանակը: Կես ժամում մինչև կես լիտր»,-ասել է բժիշկը:
Միևնույն ժամանակ, առատ քրտնարտադրությունը մեծ խնդիր չէ և օրգանիզմի պաշտպանիչ արձագանքն է ավելորդ ջերմությանը:
Բայց այն, ինչին պետք է մեծ ուշադրություն դարձնել, մարմնի ջերմաստիճանն է: Եթե այն 37-37,5-ից բարձր է, ապա պետք է դիմել բժշկի: