Իրանի հոգևոր առաջնորդը մուսուլմանական երկրներին կոչ Է արել դիմակայելու Արևմուտքի միջամտությանը
Մուսուլմանական երկրները պետք Է ինքնուրույն կառուցեն իրենց ապագան եւ դիմակայեն Արեւմուտքի կողմից իրենց գործերի միջամտությանը: Այս կարծիքն Է հայտնել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ամբողջ աշխարհի մուսուլմաններին հղած ուղերձում ՝ հուլիսի 17-ին Սաուդյան Արաբիայում իսլամի սրբավայրեր հաջը (ուխտագնացությունը) սկսվելու առթիվ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին ուղերձից մեջբերումներ են արված Twitter-ում Խամենեի Էջում:
«Մենք՝ իսլամի հետեւորդներս, որ ունենք մեծ թվով բնակչություն, ընդարձակ տարածքներ եւ անթիվ բնական հարստություններ, պետք Է մեր ապագան կառուցենք մեր ակտիվների եւ պաշարների միջոցով, ինչպես նաեւ դիմակայենք ագրեսիային, միջամտությանը եւ չարին, որոնց աղբյուրն արեւմտյան տերություններն են»,- հայտարարել Է Իրանի հոգեւոր առաջնորդը:
Նա նաեւ հավելել Է, որ մուսուլմանական երկրների «հետամնացությունն ու կախվածությունը» դրանց «պասիվության եւ անձեռնահասության» հետեւանքն են:
Նրա խոսքով՝ դա կապված Է այն բանի հետ, որ վերջին 150 տարվա ընթացքում այդ երկրները, հազվագյուտ բացառությամբ, չեն ընդունել ինքուրույն ոոշումներ՝ դառնալով Արեւմուտքի «միջամտության եւ ընչաքաղցության» զոհերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Захарова назвала варварским актом атаку ВСУ на панораму «Оборона Севастополя»