Կառավարությունը զինծառայությունից ազատեց ՀՀ բասկետբոլի ազգային հավաքականի 5 մարզիկներին
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մի շարք քաղաքացիների ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Մասնավորապես, զինծառայությունից ազատվում են հետևյալ անձինք.
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Արկադի Սամվելի Սուրուջյանին
2) Մհեր Ալեքսանի Պետրոսյանին
3) Միքաել Արայի Պողոսյանին
4) Արկադի Սուրենի Մկրտիչյանին
5) Անդրե Մ Քորիի Սփայթին
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրերով այդ անձանց քաղաքացիություն է շնորհվել, որից հետո նրանց տարկետում է տրվել զինծառայությունից:
Այս անձինք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում նախապատրաստվելու և մասնակցելու են Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Захарова назвала варварским актом атаку ВСУ на панораму «Оборона Севастополя»