Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. դանակով զինված տղամարդը Արթիկի հիվանդանոցում բուժաշխատողների նկատմամբ ավազակային հարձակում է կատարել.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում մի քաղաքացի ներս է մտել «Արթիկ» բժշկական կենտրոն և դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել այդ անձին, ապա բերման ենթարկել ոստիկանության Արթիկի բաժին։ Բերման ենթարկվածը փորձել է դիմադրություն ցույց տալ ոստիկաններին, ինչն էլ ստիպել է վերջիններիս նրա նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ ավազակային հարձակում կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արկադի Մ-ն է, ով մտել է հիվանդանոցի ընդունարան, ներսից դռան վրա եղած բանալիով փակել է դուռը, ապա գրպանից հանել դանակն ու պահել «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր Սաթենիկ Վ-ի, շտաբուժօգնության հերթապահ բուժքույր Աննա Ս-ի վրա և պահանջել սեղանին դնել բջջային հեռախոսները իրենց մոտ եղած գումարները տալ իրեն։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնոմ հարուցվել է քրեական գործ, և քրգործի շրջանակում Արկադի Մ-ն ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արկադի Մ-ն նախկինում եղել է դատապարտված, իսկ այդ ուշ ժամին հիվանդանոց է մտել՝ աշխատակիցներին ասելով, թե իրեն վատ է զգում, խնդրում է, որպեսզի արյան ճնշումը չափեն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Захарова назвала варварским актом атаку ВСУ на панораму «Оборона Севастополя»