«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը վաղը` օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա կանցկացնի ՀՀ Պաշտպանության նախարարության շենքի մոտ` պահանջելով օգնել նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանին:Միավորման նախագահ Մանուել Մանուկյանը ներկայացրել է, թե ինչ բողոքի ակցիա են անցկացնելու նախարարության շենքի մոտ:
«Դավիթը ստամոքսի բորբոքում է ունեցել 9 տարի առաջ, նրան վիրահատել են ու այդ օրվանից նրա աջ կողմը նորմալ չի աշխատում` ձեռքը եւ ոտքը, եւ դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Եվ նրա խոսքով` էս վերջերս ևս 2 օրգան են հանել, որից ինքը տեղյակ չի եղել: Մեկ ամիս առաջ նա 3 օր հացադուլ է անցկացրել ՊՆ շենքի դիմաց, մենք կրկին գնացինք բարձրաձայնեցինք, նրան նախարարությունից խոստացել էին, որ կուղարկեն արտերկիր բուժման, բայց մեկ ամիս անց պարզվեց, որ խաբել են: Այս անտարբերությունը մեզ ստիպել է, որ վաղը գնանք և անձամբ նախարարի հետ խոսենք: Նշեմ, որ նախկին նախարարներն էլ են տեղյակ եղել, բայց հարցին որևէ լուծում չի տրվել»,-ասել է Մանուել Մանուկյանը:
Մանուել Մանուկյանի խոսքով, արմավիրցի նախկին պայմանագրային զինծառայողի ծնողներն էլ են հիվանդ, ընտանիքն անապահով վիճակում է, բժիշկներն էլ նրան ասել են, որ վիճակը գնալով վատանալու է:
Arlur.am-ի հետ զրույցում Դավիթ Հակոբյան նշեց, որ չնայած այս պահին գտնվում է տանը` կրկին պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի, քանի որ չի կարող տանել ստեղծված իրավիճակը. «Հաշմանդամ դարձա բժիշկների մեղքով և հիմա չեմ կարողանում օգնել ընտանիքիս, անընդհատ խաբում են, ու ես այլընտրանք չունեմ»:





















Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник