Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ

Մարդիկ կան, որոնց կպցված անունները հիշվում են ընդմիշտ, կարելի է ասել՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Օրինակ՝ հիմա շատերը չեն հիշում, թե ով ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին ԱԽՔ անվանեց, բայց համարում են, որ այդ անունը նրան «կպնում» է։ Հիմա նույնը՝ հեչ էական չէ, ով Արսեն Թորոսյանին ВОЗ-ի տղա անվանեց, որովհետև այդ անունը նրան մի ուրիշ կարգի է սազում։
Կարելի է ասել Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ամբողջ էությամբ՝ իր նկարագրով, արժեհամակարգով ու չկայացած այս նախարարի ամբողջ ողբերգությունն այն է, որ նրան ВОЗ-ի տղա ասող հասարակությունն այդ արտահայտությունը հնչեցնելիս ամենևին էլ ԱՀԿ-ին(ВОЗ) չէ, որ հիշում է, այլ արտահայտում է իր վերաբերմունքը Արսենի անձի, նրա բարոյական նկարագրի վերաբերյալ։ Արսենը գուցե հպարտ է, որ ВОЗ-ի տղա է՝ ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ տղաների համար մի օր սովորական է դառնում անարժանապատիվ կյանքը, հայհոյանքը կոմպլիմենտ համարելու «նուրբ մշակույթը»։ Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, որը հավատարմորեն կատարում է տիրոջ ցուցումները, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ։
Երբ կորոնայով մահացած տատիկի դիակ է անհետանում, իսկ դրանից հետո առողջապահության նախարարը հոխորտում է իբրև թե «մահացած» ընդդիմության ռեինկառնացիայի թեմայով, զարմանում ես այն բանի վրա, որ հայտնաբերել ես ցինիզմի նոր գագաթ։ Այ ВОЗ-ի տղա, ախր էդ խեղճ տատիկի ոչ միայն դիակն էիք կորցրել, այլ նաև նրան բառի իսկական իմաստով թալանել էիք, երբ նա հիվանդանոցում կենաց պայքար էր մղում մահվան դեմ։
Արսեն Թորոսյանը պետք է անհապաղ հրաժարական տա, հակառակ պարագայում ВОЗ-ի տղու պիտակը կպնելու է ոչ միայն նրան, այլ՝ նրան սնող, գուրգուրող, փայփայող ամբողջ թիմին՝ վարչապետի գլխավորությամբ։ Ու գալու է օրը, երբ հասարակությունը ВОЗ-ի տղու տեսակից ազատվելու խնդիր է դնելու․ լավ կլինի, որ էս մասին շատ խորը մտածեն այն մարդիկ, ովքեր կրծքով պաշտպանում են Արսենին՝ նրա հետ դառնալով ВОЗ-ի տղու «փայատեր»։
ВОЗ-ի տղերք, գիտեմ՝ ինչի եք կատաղել, ձեզ կորցրել, պատեպատ տվել․ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հետևանքները վերացնելու կառավարության քայլերի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով է ստեղծել։ Քաղաքական և իրավական պատասխանատվությունից որևէ մեկը խուսափել չի կարող․ ահա, թե ինչու երեկ երեկոյան ջղաձգումների մեջ ընկավ ВОЗ-ի տղեն։ Նա արդեն հասկանում է, որ միայն քֆուրով չի պրծնելու․․