Իսրայելի և Սիրիայի սահմանին տեղի են ունեցել մի շարք պայթյուններ
Իսրայելի և Սիրիայի սահմանից ոչ հեռու՝ Իրանի Կունեյթրա քաղաքի հարավային արվարձանում, ուժեղ պայթյունների շարք է լսվել: Սրա մասին այսօր հաղորդել է «Al-Masdar News»-ը: Պայթյունների պատճառն առայժմ անհայտ է: Ենթադրվում է, որ Սիրիայի հարավային բնակավայրերը դարձյալ հարձակման են ենթարկվել «անհայտ ավիացիայի», այն է՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից: Հոդվածը վերցրել ենք EADaily-ից:
Նոյեմբերի վերջին Իսրայելի պաշտպանական բանակը հաստատել է, որ ավիահարվածներ է հասցրել ռազմական թիրախներին, որոնք, ենթադրաբար, պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կոդս» հատուկ նշանակության իրանական ուժերին և CAP կառավարական զորքերին: «SANA» սիրիական պետական տեղեկատվական գործակալությունն այն ժամանակ հաղորդել է, որ սահմանամերձ Ռվիխինա գյուղի և Ջեբել Մանեի մերձակա շրջաններին հասցված հարվածների արդյունքում «միայն նյութական վնաս» է հասցվել:
Այնուհետև իսրայելական հարվածները Գոլանի բարձունքների և Դամասկոսի միջև գտնվող ութ թիրախ են խոցել՝ ներառյալ Դամասկոսի օդանավակայանից ոչ հեռու գտնվող «իրանական ռազմական համալիրը», «գաղտնի ռազմական զորանոցները, որոնք Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին ծառայում են որպես բնակավայր», ինչպես նաև Սիրիայի զինուժի 7-րդ դիվիզիայի հրամանատարական կետը, որն իրանական ԻՀՊԿ-ի հետ համատեղ օպերացիաներ է իրագործում: Սրա մասին գրել է «The Jerusalem Post» թերթը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Филиппо раскритиковал Зеленского за попытки вмешаться в конфликт вокруг Ирана
Медведев перечислил стоящие перед миром в XXI веке вызовы
Удары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 марта
Известный французский дом моды решил вернуться в Россию
Землетрясение магнитудой 5,3 произошло в Турции
Взрыв прогремел в центре Дубая
Пожар возник на нефтеперерабатывающем заводе в Бахрейне после иранских атак
Захарова заявила о вопросах к ООН из-за отсутствия реакции на удары по Брянску
Число пострадавших в результате атаки ВСУ на Брянск возросло до 42
Саудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского залива