Հին կամ անսարք համակարգչից չարժե անմիջապես ազատվել. այն դեռևս հնարավոր է “վերակենդանացնել”
Համակարգչի հնացումը կարող է լինել ինչպես բարոյական կամ ֆունկցիոնալ, այնպես էլ տեխնիկական: Առաջին դեպքում դրա վրա կարելի է քիչ թե շատ աշխատել՝ չնայած տհաճ իրավիճակները չեն բացառվում: Երկրորդ դեպքում ամենաանհարմար պահին հնարավոր են անսպասելի անսարքություններ: Այս մասին «Прайм» գործակալությանը հաղորդել է «Рексофт» ծրագրի IT բաժնի ղեկավար Եվգենի Չերտոկը: Նյութը վերցրել ենք “РИА Новости”-ից:
Բարոյական կամ, այլ կերպ ասած, ֆունկցիոնալ հնացումը, իմիջի հարց լինելուց բացի, նաև տեխնոլոգիական խնդիր է: Այսինքն, սարքավորումը դեռևս կարող է գործունակ լինել, բայց նրանով աշխատելը հաճելի չլինի,- բացատրել է Չերտոկը:
Մասնագետը նշել է, որ տեխնիկական հնացումը սովորաբար «երկաթի» հետ կապված խնդիր է ենթադրում. ջերմային մածուկը չորացել ու թափվել է, հովացուցիչը կանգ է առել կամ ընդհատումներով է աշխատում, ծրագրերը «կախվում են», իսկ օպերացիոն համակարգը սկսում է լավ չաշխատել:
Չերտոկի համաձայն՝ ժամանակակից համակարգիչը բազմաբաղադրիչ համակարգ է, որը ներառում է հազարավոր սխեմաներ, լարեր և այլ սարքավորումներ: Այդ բաղադրիչներից յուրաքանչյուրը կարող է փչանալ, ինչը կհանգեցնի ամբողջ համակարգի մասնակի կամ ամբողջական անսարքությանը:
Բացի այդ, չարժե անմիջապես ազատվել հին կամ անսարք համակարգչից: Այն դեռևս հնարավոր է «վերակենդանացնել» ժամանակակից պրոցեսորի օգնությամբ, հիշողություն ավելացնել կամ խաղերի համար գրաֆիկական քարտ տեղադրել: Ժամանակակից անհատական համակարգիչների կտրուկ բարելավման կարելի է հասնել մեխանիկական կոշտ սկավառակը SSD կոշտ սկավառակով փոխարինելով կամ ամբողջ ապարատը փոխելով: Վերջին դեպքում մնում են միայն ծայրամասային սարքավորումները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник