Ո՞րն է ճապոնացիների երկարակեցության գաղտնիքը. 6 գլխավոր սովորությունները
Գիտնականների կատարած բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ ճապոնացիներն այլ երկրների իրենց հասակակիցներից զգալիորեն ավելի երկար են ապրում: Հոդվածը վերցրել ենք Яндекс Дзен-ի «Fit for life» էջից:
Ճապոնացիների երկարակեցության հիմքում ընկած են հետևյալ սովորությունները՝
- Ի տարբերություն ամերիկացիների և եվրոպացիների՝ ճապոնացիները կենդանական միս շատ չեն օգտագործում, քանի որ կարմիր միսը կարող է սրտանոթային համակարգի խնդիրներ առաջացնել: Ուստի, նրանց սննդակարգը բաղկացած է ծովամթերքից, մրգերից և հացազգիներից: Ճապոնացիների չափաբաժինները փոքր են, քանի որ նրանց ամանեղենը սովորականից ավելի փոքր է: Այդ իսկ պատճառով դիաբետով կամ ավելորդ քաշով ճապոնացի տեսնելը հազվադեպ երևույթ է: Նրանք քիչ կաթնամթերք են օգտագործում, իսկ սուրճի փոխարեն թեյ են խմում:
- Ճապոնացիներն ուտում են այնքան, մինչև 80%-ով կշտանան:
- Նրանք շատ են սիրում իրենց ծնողներին: Ճապոնիայում ընդունված է խնամել տարեց ծնողներին և ամեն ինչում օգնել նրանց: Ճապոնացիներն ապրում են հարազատների հետ և աջակցում են միմյանց, ինչը տարեցների համար շատ կարևոր է:
- Ճապոնիայում յուրաքանչյուր մարդ պետք է որոշակի առաքելություն ունենա իր կյանքում, իրեն լիովին հանձնի այն գործերին, որոնք իսկապես հաճույք և կյանքի զգացում են պարգևում:
- Ճապոնացիները շատ մաքրասեր են, իսկ մաքրությունը և կարգուկանոնը, ինչպես գիտենք, առողջության և լավ ինքնազգացողության գրավական են:
- Ճապոնացիները շատ են զբոսնում և տեղաշարժվում հեծանվով: Նույնիսկ աշխատանքի գնալիս ճապոնացին գերադասում է հեծանվով կամ ոտքով գնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Афипский НПЗ на Кубани загорелся после падения обломков БПЛА
Умерла помощник белгородского губернатора Вера Мангушева
Сапер рассказал об атаках ВСУ на курское приграничье «умными минами»
«Причинить боль»: Трамп жестоко наказал Макрона из-за Совета мира
Слухи о женитьбе, тяжелое заболевание, мнение об СВО: как живет Цискаридзе
Захарова высмеяла запрет Латвии на демонстрацию русских и белорусов
Число погибших в результате оползня в Индонезии увеличилось до 17
Нутрициолог назвала обязательные компоненты рациона для сияния кожи зимой
Никому не открывать: хакеры начали маскировать вредоносные ссылки под Telegram
Водитель скорой помощи пострадал при ударе БПЛА в Запорожской области