Ո՞րն է 2020 թվականի ամենահայտնի հավելվածը
2020 թվականի աշխարհի ամենահայտնի հավելվածը կարճ տեսանյութերի ստեղծման, տարածման և դիտման «TikTok» ծառայությունն է: Այս մասին հաղորդել է «TechCrunch»-ը՝ հղում անելով «App Annie» ընկերությանը:
«TikTok»-ը ամենահայտնի հավելվածն է դարձել ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի օգտատերերի շրջանում: «App Annie»-ն կանխատեսել է, որ 2021 թվականին ծառայության ակտիվ օգտատերերի թիվը կգերազանցի մեկ միլիարդը:
2020 թվականի ամենահայտնի հավելվածների վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Facebook» սոցիալական ցանցի հավելվածը: Առաջատարների հնգյակում տեղ են գտել նաև «Facebook»-ին պատկանող երկու հավելվածները՝ «WhatsApp»-ը (երրորդ տեղ) և «Instagram»-ը (հինգերորդ տեղ):
Չորրորդ տեղը զբաղեցրել է տեսահաղորդակցությունների «Zoom» հավելվածը: Նրա հանրաճանաչությունն աճել է կորոնավիրուսային համավարակի «շնորհիվ»: Համավարակից առաջ «Zoom»-ը վարկանշային աղյուսակում զբաղեցնում էր 219-րդ տեղը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник