Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած և գերի զինծառայողների թվի հրապարակումը ՊՆ-ն դեռ նպատակահարմար չի համարում

2020 թվականի դեկտեմբերի 30-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցադրումներով.

1. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ զոհ ունի հայկական կողմը:

2. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ վիրավոր է ունեցել հայկական կողմը:

 

3. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով քանի՞ անհետ կորած և գերի ունի հայկական կողմը:

4. Պատերազմից հետո քանի՞ զոհ, վիրավոր, անհետ կորած և գերի ունի հայկական կողմը։

Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարարի անունով ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից գրություն է ստացվել, որում ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր՝ 30.12.20թ. տեղեկություն ստանալու հարցման առնչությամբ տեղեկացնում ենք, որ զոհված, վիրավոր, գտնվելու վայրն անհայտ և գերության մեջ գտնվող զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետական ու ծառայողական գաղտնիք էր համարել ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը, ինչին հետևեցին մասնագետների օրենսդրական դիտողությունները:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը նշել էր, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը հստակ թվարկում է, թե որ տեղեկությունները կարող են համարվել պետական և ծառայողական գաղտնիք: Մասնավորապես, օրենքի 9-րդ հոդվածում նշվում է՝ ռազմական բնագավառում ո՞ր տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք: Դրանց թվում են զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման հետ կապված և այլ տեղեկություններ, այդ թվում՝ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

«Բայց զոհերի թվի մասին տեղեկությունը չի կարող համարվել գաղտնիք: Այստեղ մի կարևոր հանգամանք կա. պետական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով: Հիմա եթե մինչ այս պահը ՊՆ-ն հայտարարել է զոհերի թիվը, բայց գտնում է, որ այն պետական գաղտնիք է, նշանակում է՝ հանցագործություն է կատարվել: Բայց ես պնդում եմ՝ զոհերի թիվը հրապարակելը պետական գաղտնիք չի պարունակում՝ համաձայն օրենքի:

Այստեղ մենք ունենք նաև կառավարության որոշում, որն իրավասություն է տալիս պաշտպանության նախարարությանը՝ պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, բայց բոլոր դեպքերում ՊՆ-ն և ցանկացած պետական մարմին, որոնք իրավասություն ունեն պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, պետք է առաջնորդվեն օրենքով և չեն կարող դուրս գալ դրանից: Ցանկանում եմ նշել նաև, որ նման վեճ նախկինում եղել է. 2009-ին հասարակական կազմակերպությունը դիմել էր ՊՆ-ին տարվա զոհերի թվի մասին տեղեկություն ստանալու համար, նախարարությունը մերժել էր: Արդյունքում՝ սահմանադրական վեճ էր առաջացել, և ՍԴ-ն ևս այն որոշմանն էր հանգել, որ ՊՆ-ն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքը դասելու հարցում պետք է առաջնորդվի օրենքով»,- ասել էր փաստաբանը՝ հավելելով, որ, եթե տեղեկություն տիրապետողը չի տալիս տեղեկություն, որը գաղտնիք չի պարունակում, խախտում է կատարում, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Թերևս, մասնագիտական նման արձագանքներից հետո պաշտպանական գերատեսչությունում հասկացել են, որ պետք է հրաժարվել այս ձևակերպումից, և արդեն մեր հարցմանն ի պատասխան՝ չպատասխանելու այլ «լեզու» են որոշել ընտրել:

Սա՝ այն դեպքում, երբ տարբեր պաշտոնյաներ և ոչ պաշտոնյաներ ինչ-ինչ թվեր վաղուց հրապարակում են: Մասնավորապես, հունվարի 20-ին  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող թվերին՝ հայտարարել էր.

«Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»:

Իսկ «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը վստահեցրել էր, որ այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, իսկ տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը 6000-ից ավելի է:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին գրել էինք, որ վիրավորների ընդհանուր թիվը, ըստ 168.am-ին հասած տվյալների՝ 8300 է, անհետ կորածներինը և գերիներինը՝ 1600:

Սակայն երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  Արցախում ավելի քան 2300 մարդ անհետ կորածների հարցով դիմել է ռուսական կողմին: