Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Դպրոցների ֆինանսավորման՝ սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվեց ըստ հաստատության տիպի․ Ժաննա Անդրեասյան

Այս քառօրյայի ընթացքում Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կրթության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ստեղծվեցին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, կրթության ոլորտում վարչական ռեգիստրների վարման ամբողջական իրավական հիմքերը։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը, ըստ այդմ, կհաստատվի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Այս տարվա ընթացքում կրթության կառավարման տեղեկատվական համակարգի առանձին համակարգեր են գործելու՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների համակարգերը։ Ամբողջությամբ գործարկվելու են նախնական և միջին մասնագիտական հաստատությունների, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների տեղեկատվական կառավարման ենթահամակարգերը։ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում շարունակվելու է գործընթացների թվայնացումը. հերթում հաջորդը ատեստատների տրամադրման, ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման գործընթացներն են։

Կրթության ոլորտում հաստատությունների ֆինանսավորման դրույթներում իրականացվեց փոփոխություն՝ սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվեց ըստ հաստատության տիպի, իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների սահմանմամբ, որը թույլ է տալիս ֆինանսավորումը հաշվարկել և իրականացնել սովորողի կամ խմբի թվով։ Մասնավորապես, հանրակրթության ոլորտում արդեն իսկ շրջանառված և լայնորեն քննարկված է ֆինանսավորման նոր կարգը, որով սովորող թվից անցում է կատարվում այլ գործոնների հիման վրա, այդ թվում՝ դասարանների թվով ֆինանսավորմամբ։ Այս կարգի արդյունքում մասնավորապես, դպրոցները այլևս շահագրգռված չեն լինի դասարանները կոմպլեկտավորել առավելագույն թվով աշակերտներով, կոմպլեկտավորումը կիրականացնեն ավելի փոքր թվով աշակերտներով, ինչն ակնհայտորեն կարող է նպաստել կրթության որակի բարձրացմանը։ Օրենքի փոփոխությունից հետո հնարավոր կդառնա ֆինանսավորման նոր կարգի ընդունումը։

 
 

Հստակեցվեց կրթության ոլորտում վերահսկողական գործառույթի իրականացումը՝ այն ամբողջապես ամրագրելով տեսչական մարմնի նկատմամբ։ Միաժամանակ, տեսչական մարմնի գործառույթներում շեշտադրվել է նաև աջակցող-խորհրդատվական և կանխարգելիչ գործառույթը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Անդրեասյանը։

 
Իրավաբան.net