«Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից նախկին պատգամավոր Օրհան Միրօղլուն, որը նաև կուսակցության Կենտրոնական որոշումների գործադիր խորհրդի անդամ է, առաջ է քաշել այն տարօրինակ տեսությունը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է, հայտնում է ahvalnews.com թերթը:
Միրօղլուն իր թվիթերյան էջում գրել է. «Քուրդ մի ընկեր, որի հետ վերջերս խոսեցի, ասաց, որ չնայած դժվար է հավատալ, որ դա լուրջ է, սակայն դժվար չէ կռահել, թե որն է նպատակը: Ինչ-որ մեկն ասել է, որ Բայդենի իսկական անունը Չիմոյե Բահաթթին Աղա է: Նա սերում է քրդական ընտանիքից, որը Երևանից ԱՄՆ է գաղթել և ծագումով Բիրուկի ցեղից է»:
Աղբյուրը նկատում է, որ հայտնի մարդականց էթնիկ ծագման մասին անհավատալի պնդումները տարիներ շարունակ տարածված են եղել Թուրքիայում: Այդպիսի քննարկում է ծավալվել նաև Շեքսպիրի շուրջ, որի անվան ծագումնաբանությունը Թուրքիայում բացատրվում էր որպես Շեյխ Պիր:
Հիշեցնենք, որ Բայդենը երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել քրդական խմբերի հետ: 2003 թվականին նա դիմել է Իրբիլի քրդական խորհրդարանին ՝ ասելով, որ «սարերը ձեր միակ ընկերները չեն»: Չորեքշաբթի օրը Իրաքյան Քուրդստանի քուրդ պատգամավորները շնորհավորել էին Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ:




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Лоток клубники превращаю в полкило цукатов — без химии и ароматизаторов: через год открываю, а они к...