Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

«Ռուսաստանը փրկել է Արցախը և արցախահայությանը նոր ցեղասպանությունից». Արարատ Կոստանյան

Արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ Ռուսաստանը փրկել է Արցախը և արցախահայությանը նոր ցեղասպանությունից:

«Շուշին ոչ հայկական համարող, Շուշիին դժգույն և դժբախտ որակում տվող երկրի առաջին դեմքը, շատ պարզ է, որ ի վիճակի չէր լինելու կամ նույնիսկ ցանկություն չէր ունենալու պահել Արցախի մի կտորը՝ Ստեփանակերտը, և մի քիչ ավել տարածված շրջանը: Բնականաբար, Ռուսաստանը կարողացավ Արցախը փրկել ամբողջական կորստից: Ռուսաստանն իր շահերն ունի տարածաշրջանում, համարում է, որ սա ռուսական գոտու տակ է, և դա ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները նույնպես չեն ժխտում: Ռուսաստանը շատ լավ գիտակցում էր՝ ինչ է տեղի ունենում, ինչ մեծ խաղ էր: Իսկ մեծ խաղը հետևյալն էր՝ Արցախի պարտությամբ այստեղ հրահրել հակառուսական ալիք, Հայաստանի հասարակության մեծ մասի մոտ ստեղծել հակառուսական պոռթկում, որ Ռուսաստանը չկարողացավ միջամտել և Ռուսաստանը մեր դաշնակիցը լինելով՝ չկամեցավ մեզ օգնություն հասցնել, և այդ իսկ պատճառով պետք է ռուսական 102-րդ ռազմաբազան հանել և հակառուսական ավելի հստակ քաղաքականությամբ Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնելով՝ այս տարածաշրջանը ամբողջությամբ պոկել Ռուսաստանից և դարձնել ՆԱՏՕ-ական ուժի անդամ: Մենք պետք է հստակ հասկանանք՝ եթե այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ն է մուտք գործում, ապա այստեղ մտնում է Թուրքիան, որովհետև այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ամենամոտ անդամը Թուրքիան է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ հավելելով՝ Ռուսաստանը փաստել է, որ չի պատրաստվում հանձնել այս տարածաշրջանը Թուրքիային և ՆԱՏՕ-ին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարողացել է կանխել Թուրքիայի ավելի մեծ ներգործությունը տարածաշրջանում.

 

«Ճանապարհները, մեծ հաշվով, չէին կարող երկար փակ մնալ այս տարածաշրջանում, որովհետև «Մետաքսի ճանապարհը» շատ արագորեն կառուցվում է, բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, թե ով պետք է կարողանա վերահսկի և տիրի այս տարածաշրջանի ուղիներին:

Այդ իմաստով Ռուսաստանը շատ արագորեն գործեց և իր վերահսկողության տակ վերցրեց այդ ճանապարհները: Հայաստանը չպետք է շատ հեշտորեն լցվի հաշտեցման, բարիդրացիական ֆիկտիվ ցանկություններով, և պետք է հաշվի առնել Թուրքիայի գործոնը: Ես կարող եմ նախապատերազմական Սիրիայի հետ համեմատել. Երբ Սիրիայում տնտեսական շրջափակման ժամանակ Սիրիայի իշխանություններին համոզեցին Թուրքիայի հետ սկսել բարիդրացիական հարաբերություններ, սահմանները բացվեցին, վիզային ռեժիմը վերացավ, երկկողմանի մեծ տնտեսական և առևտրական պայմանագրեր կնքվեցին, նույնիսկ համատեղ գործարաններ բացվեցին թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում, և մենք վերջը տեսանք՝ դա ինչպես ավարտվեց: Թուրքիան, երբ տեսավ՝ Սիրիայում ներքին խնդիրներ կան, նա միջամտեց՝ մուսուլմանական եղբայրներին սկսեց զինել, և այսօր Սիրիայի հյուսիսում գտնվում է թուրքական զորքը: Այսինքն՝ հատկապես հայերս չենք կարող Թուրքիայի հետ առանց նախապայմանների սահմաններ բացել, չենք կարող Թուրքիայի տնտեսական այդ մեծ ուժի հետ մեր ներքին փոքր ուժով մրցակցել, նա շատ արագորեն կկարողանա իր պայմանները թելադրել: Դա արդեն կարող է տնտեսապես Հայաստանը նոր կապիտուլյացիայի ենթարկել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում