Главная Лента Видео Поделиться
Politico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского пролива Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном FT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретов Иран начал экспорт нефти после прекращения американской блокады В реке Памбак обнаружено тело 7-летней девочки Россельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и заморочек Захарова связала удар по Лавре с некачественными ракетами Patriot В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ Вэнс заявил о высокой поддержке Путина среди россиян Молодая звезда сериала «Клюквенный щербет» скончалась на руках у матери
Politico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукцииМесси назвали безумцем после «выходки» на чемпионате мира Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и заморочек Захарова связала удар по Лавре с некачественными ракетами Patriot В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализВэнс заявил о высокой поддержке Путина среди россиянМолодая звезда сериала «Клюквенный щербет» скончалась на руках у матери Турция заявила о готовности быть площадкой для переговоров по Украине Трамп объявил о переходе сделки с Ираном на новый этап Распад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»ЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона

«Ինձ նման կանանցից տղամարդիկ կարող են վախենալ». Հրաչուհի Ութմազյանը`անձնական կյանքի, հիասթափությունների ու սերիալներում չնկարահանվելու մասին

Նա սկսել է աշխատել ութ տարեկանից, ասում է` իր զբաղվածությունը չի խանգարել, որպեսզի վայելի մանկությունը: Հաճախ է կրկնում, որ միջակություն չի սիրում ու փորձում է լավագույնս ներկայանալ այն ոլորտներում, որոնցում ընդգրկված է:

Tert.am Life-ը հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի հետ զրուցել է մանկության, տարբեր ոլորտներում իրեն փորձելու, սերիալներում չնկարահանվելու, անձնական կյանքի և հիասթափությունների մասին:

-Հրաչուհի, փոքրուց զբաղված եք եղել, այդ զբաղվածությունը շարունակվում է մինչև օրս: Հանգստի, դադարի կարիք չե՞ք ունենում:

-Քանի որ շատ եմ աշխատել, հիմա, երբեմն, նաև դադարներ եմ ունենում ու հանգստանում: Երբ փոքր էի, մայրս ամեն ինչ անում էր, որպեսզի այն, ինչով զբաղվում էի, պրոֆեսիոնալ մակարդակի լիներ: Կողքից մորս շատ են ասել՝ պետք չէ երեխան այդքան զբաղված լինի, բայց զբաղվածությունս ինձ չի խանգարել, ես փառահեղ մանկություն եմ ունեցել: Ութ տարեկանից աշխատել եմ, եղել բեմում, հայրիկիս հետ շրջագայությունների մեկնել ու այնպես է ստացվել, որ ծնողներիս շնորհիվ այդ ամենը բալանսավորված է եղել: Տարիներ հետո միայն շնորհակալ եմ մայրիկիս, քանի որ եթե այդ տարիքում այդ գիտելիքները ձեռք չբերեի, այսօր չէի լինի այն, ինչ կամ: Հիմա, երբ տեսնում եմ բազմազբաղ երեխաների, միայն ուրախանում եմ: Գուցե հիմա չեն հասկանում, բայց տարիներ հետո դրա պտուղները կքաղեն:

-Զբաղվածության մեջ հասցնու՞մ էիք բակային խաղերին մասնակցել:

-Ես չեմ խաղացել այն խաղերը, որոնք խաղում էին մյուս երեխաները: Ունեմ մանկության ընկերներ`Սոնան և Դավիթը, որոնց հետ մեծացել եմ, նրանց հետ հնարել ենք մեր խաղերը ու հրաշալի մանկություն ստեղծել: Երբ դպրոց գնացի, իմ դասարանի երեխաներն ինչ-որ խաղերի անուններ էին տալիս, որոնք ինձ ծանոթ չէին: Անկեղծ ասած, այդ խաղերն ինձ երբեք չեն էլ գրավել: Ցանկանում եմ բոլոր երեխաներն ունենան այնպիսի մանկություն, ինչպիսին իմն է եղել:

-Ժամանակին զուգահեռ մի քանի նախագիծ էիք իրականացնում: Բա՞րդ է լավագույնս ներկայանալ միանգամից մի քանի տեղում:

- Իհարկե բարդ է, բայց պետք է փորձել: Եթե զգայի` ինչ-որ մի տեղ թերանում եմ, արագ բաց կթողնեի այդ ոլորտը, բայց նման բան չեղավ: Ժամանակին ինձ ասում էին՝ հնարավոր չէ այդպես, պետք է մեկն անել, բայց հիմա, համաշխարհային մասշտաբով խելացի մարդիկ ասում են, որ մեկ մասնագիտությունը բավարար չէ, մարդը պետք է շարունակի անընդհատ ինքնակրթվել, փորձի գտնել իրեն տարբեր մասնագիտություններում: Տարեցտարի բազմաթիվ մասնագիտություններ այլևս գործուն չեն լինում, դրանց փոխարինելու են գալիս նորերը: Պանդեմիան էլ ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետք է ճկուն լինել ու փորձել քեզ գտնել տարբեր մասնագիտություններում:

-Ձեր շրջապատից շատերը չդիմացան սերիալիային գայթակղությանը, բայց Ձեզ այդպես էլ սերիալներում չենք տեսնում: Մի՞թե առաջարկներ չեն եղել:

-Առաջարկներ եղել են, բայց ես երբեք չեմ անի մի բան, որն ինձ հոգեհարազատ չէ: Մինչև այժմ եղած բոլոր առաջարկների համար շնորհակալ եմ, բայց դրանք իմը չեն եղել: Չեմ բացառում, որ մի օր որակյալ բազմասերիանոց ֆիլմում կխաղամ ու ինձ կտեսնեմ դրա մեջ:

-Ձեր հարցազրույցներում հաճախ եք ասում, որ միջակություն չեք սիրում: Ձեր շրջապատում միջակներ չկա՞ն:

-Մարդն ինքն իրեն շրջապատում է իր նման մարդկանցով: Ինչքան շրջապատդ կայացած է, այնքան ինքդ ես կայանում: Կարծում եմ`իմ շրջապատում այնպիսի ընկերներ են, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալ են: Շատ ընկերներ ունեմ, որոնք ինձ մնացել են աշխատանքային դաշտից, նրանց մեջ միջակներ չկան:

-Ասում են` տղամարդիկ վախենում են կայացած ու ուժեղ կանանցից: Համաձա՞յն եք:

-Չեմ բացառում, որ կայացած և ուժեղ կնոջ կողքին  լինելը դժվար է, բայց կանայք չեն ստեղծում այս կարծրատիպը, այլ հենց տղամարդիկ: Եթե նույնիսկ տղամարդը այնքան կայացած չէ, որքան իր կողքի կինը, նա կարող է կնոջ միջոցով կայանալ: Ինքս ամենափոքր կենցաղային խնդրից մինչև գլոբալ խնդիրներ կարողանում եմ լուծել: Պարզ է, որ ինձ նման կանանցից տղամարդիկ կարող են վախենալ, բայց նայած ինչ տղամարդ:  

- Ձեր կողքին կտեսնե՞ք այնպիսի տղամարդու, որն այնքան կայացած չէ, որքան Դուք:

-Եթե տղամարդը քաջ գիտակցի, որ փորձ ունեմ ինչ-որ հարցերում ու չվախենա իրենից կայացած մարդու կողքին լինել, ուրեմն` այո: Մի այսպիսի ոսկե կանոն կա` յուրաքանչյուր կայացած տղամարդու հետևում կանգնած է կամ նրա մայրը, կամ կինը, իսկ կայացած կնոջ հետևում ոչ ոք չկա, հենց ինքն է:

-Հիասթափություններ շա՞տ եք ունեցել:

- Չեն կարող չլինել, բայց հիմնականում ընկերական հարաբերություններում են եղել:   Երկար եմ գալիս այն որոշմանը, որ տվյալ մարդն իմ կյանքում այլևս չպետք է լինի: Նախ փորձում եմ հասկանալ, թե ինչու իմ հանդեպ արեց այս կամ այն քայլը: Հայրս միշտ ասում է` յուրաքանչյուր սխալի համար կա արդարացում ու ներում, բայց ստի համար ներում չկա: Երբ սկսում եմ հարաբերություններում տարբեր դրսևորումներով տեսնել սուտը, լուռ հեռանում եմ: Ես նույնիսկ ներելու կամ չներելու իրավունք չունեմ, ես բաց եմ թողնում նրանց: Ամերիկացի բանաստեղծուհի Մայա Անջելոուն մի այսպիսի խոսք ունի` այն, ինչ դու արեցիր ինձ, իմացիր, որ արդեն քեզ հետ պատահել է:

-Բաց թողնելուց հետո կարողանու՞մ եք չհիշել նրանց:

-Ցավոք սրտի, այո՛: Երբ հիասթափությունդ մեծ է լինում, կարողանում ես այլևս չհիշել նրանց, բայց նայած, թե ինչ իրավիճակ է: Հիմնականում, եթե իրավիճակը հասել է գնալուն, այլևս չեմ հիշում նրանց:

Մարիամ Խաչատրյան