Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Կամերայինը թատերաշրջանը բացեց «Կեսարի խրախճանքը» 18+ ներկայացմամբ. առաջին 5 ներկայացման տոմսերն արդեն վաճառված են

Կամերային թատրոնում երեկ պրեմիերա էր. 2020-ի գրեթե ամբողջ ընթացքում փակ մնացած թատրոնը աշխատանքի է վերադառնում «Կեսարի խրախճանքը» 18+ նոր ներկայացմամբ, որի ռեժիսորը Արշո Հարությունյանն է:

 

Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է մանրամասներն ու հետաքրքիր դրվագները:

Ներկայացումը 18+ է: Արշոն պարզաբանեց, որ տարիքային ցենզ կա նախ, որովհետև թեման ծանր ու դաժան է, երկրորդ՝ կան բաց տեսարաններ. «Սա անչափահաս մարդկանց թեմա չէ»: Ի դեպ, առաջին 5 ներկայացման տոմսերն արդեն վաճառված են:

«Դաժան  իրողությունները մեզ հասցրին մի կետի, որ ոչ ընտրության հնարավորություն ունենք, ոչ զգալու և մտածելու: Ամբողջ աշխարհում ապրող հայերն են այս պարտադրված իրավիճակում: Սակայն նույնիսկ այս իրավիճակում պետք է աշխատենք, առաջ գնանք: Ամեն մարդ պետք է իր տեղում իր գործն անի»,- ասաց ռեժիսորը, ով այս ներկայացումից բացի հունվարի 28-ին  լսարանի դատին կհանձնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը:

Ծանր այս շրջանում հենց այս գործին անդրադառնալը ռեժիսորը միստիկա է համարում: «Մոտ մեկ տարի թատրոնում հանդիսատես չէր եղել: Բոլորս հուզված էինք, կարծես քննություն հանձնեինք: Շատ կարևոր հանգամանք էր, թե ինչ ներկայացում է պետք հիմա խաղալ: Չգիտեմ՝ զուգադիպությա՞մբ, թե՞ նախախնամությամբ, դեռևս համավարակից առաջ սկսել էի պատմական այս դրամայի բեմադրման աշխատանքները: Համավարակի պատճառով փորձերն ընդհատվեցին, երբ թույլատրեցին աշխատել, վերսկսեցինք փորձերը, պատերազմ սկսվեց, ես և թատրոնի դերասաններից շատերը մեկնեցինք  ռազմաճակատ, ովքեր չմեկնեցին, այստեղ օգնությամբ էին զբաղում և թատրոնի  ժամանակը չէր: Ցավոք, պատերազմն ավարտվեց ցավալի իրադարձություներով, բայց հասկացանք, որ եթե մենք չաշխատենք, չի լինի տեղ, ուր մարդիկ կարող են գնալ մտածելու և զգալու համար»,- ասաց նա:

Արշոն նկատեց, որ գործը շատ արդիական է. «Արա Երնջակյանը պիեսը գրել է Էդուարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն» պիեսի մոտիվներով: Ես բեմադրել եմ երնջակյանական վարկածը, որը ֆանտաստիկ ստեղծագործություն է դարձել: Այնքան արդիական ու հույզ առաջացնող է, որ փշաքաղվում ես: Ներկայացումը կոչվում է «Կեսարի խրախճանքը»: Դաժան կայսրերից մեկի՝ Ներոնի մասին է, ում, իբրև թե, փիլիսոփաները, մեծագույն բարոյախոսները եկան դաստիարակելու, որ Հռոմին վերադարձնի իր ազատությունը, սակայն Ներոնը դարձավ արյունարբու. ամենագիշատիչներից մեկը, որը կործանեց Հռոմը ու խրախճանք ապրեց, երբ քաղաքը այրվում էր: Ստացվում է, որ մեծագույն բարոյախոսը դաստիարակեց մեծագույն մարդասպանին: Նայում ենք հազարամյակներ հետ ու հասկանում, որ ըստ էության՝ զոհերն ու ձևերն են փոխվում, բայց մարդու գիշատիչ էությունը չի փոխվում: Այդ իմաստով է այս գործն ակտուալ»:

Ներկայացման հերոսին մարմնավորում է Սենիկ Բարսեղյանը: Մյուս դերակատարներն են՝  Գրիգոր Բաղդասարյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մհեր Ալաբեգյանը, Դավիթ Գրիգորյանը, Սամվել Սերոբյան: Այս ներկայացումը թատրոնում բեմադրվել է դեռևս 1984 թվականին: Հերոսին մարմնավորել է երջանկահիշատակ դերասան ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ամիրաղյանը:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի