Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

«Սիրելիս 18 տարեկան է, հրաշալի է, երբ կինդ քեզնից երիտասարդ է». դերասան Կարապետ Եղոյանի նշանդրեքը, սիրելիի սև զգեստի ընտրությունն ու տարիքային տարբերությունը

Ռեփեր Տիմատիի և երգչուհի Նազիմայի հայաստանում նկարահանված «Нельзя» տեսահոլովակից, «Երկուսով» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասան Կարապետ Եղոյանն օրերս նշանվել է: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է նշանդրեքի մանրամասները և լուսանկարներ է տրամադրել արարողությունից:

Կարապետի խոսքով՝ ինքն ու ընտրյալը՝ Աննէն, պետք է նշանադրվեին դեռ պանդեմիայից ու պատերազմից առաջ, բայց հետաձգել են նշանադրությունը և որոշել, որ այն 2020 թվականին չի լինի:

«Մեր ուրախությունը, միևնույն է, լիարժեք չէր լինելու, բայց ուզում էինք գոնե մի փոքր այդ իրավիճակը մեղմացած լիներ: Քանի որ սիրում եմ 21 թիվը, իսկ այս տարվա հունվարի 21-ը 21-րդ դարի 21-րդ տարվա 21-րդ օրն էր, որոշեցինք հենց այդ օրն էլ նշանադրվել: Մեծ հույսեր եմ կապում այս տարվա, իմ ընտանիքի, մեր հայ ժողովրդի հետ կապված: Ուզում էինք շատերին հրավիրել, բայց արարողությունը կայացավ շատ նեղ շրջանակում: Հիմա մեր առջև նոր նպատակ կա՝ նոր ընտանիքներ կազմել, երեխաներ ունենալ, զինվորներ տալ մեր երկրին, որովհետև երկիրը թողնել, գնալն ամենահեշտ տարբերակն է: Հուսով եմ՝ ամռանը՝ հուլիսին, կամուսնանանք, բայց չեմ ուզում առաջ ընկնել: Թե՛ ես, թե՛ Աննէն շատ ենք ուզում եկեղեցով ամուսնանալ ու ստանալ Աստծո օրհնությունը»,- ասաց նա:

Նշանադրության համար Կարապետի սիրելին սև զգեստ է ընտրել: Դերասանը զգեստը տեսել է արարողության օրը: «Աննէն պետք է ինչ-որ երեկոյան զգեստ ընտրեր, բայց շատ երկար էր ընտրում, մի օր զանգահարեց ու ասաց՝ գտել է: Խնդրեցի լուսանկարն ուղարկել, չուղարկեց, միայն ասաց, որ սև է: Առաջին անգամ զգեստը տեսա նշանադրության օրը: Ես էլ իմ հագուստը նրան ցույց չէի տվել: Մտածում էի՝ գուցե համահունչ չլինենք, բայց շատ գեղեցիկ ու համահունչ էր ստացվել: Սև գույնով այլ դետալներ չկային, տորթը սպիտակ էր,- ասաց նա և հավելեց, որ մատանու ընտրությունը շատ հետաքրքիր է ստացվել,- Սկզբում այլ մատանի էի ընտրել: Երբ մայրս և եղբայրս տեսան, ասացին, որ դա նշանադրություն մատանի չէ, նորը գնեցինք նաև Աննէի ընտրությամբ: Հետաքրքիրն այն է, որ սիրելիիս ծնողներն իմ մատին ևս մատանի դրեցին, ինչն անսպասելի էր: Հաճույքով կրում եմ, մատանին լրիվ այլ պատասխանատվություն է, կարծես, սիրելիս անընդհատ կողքիս լինի: Տեղափոխվել եմ կյանքի այլ փուլ, իմ ունեցած պատասխանատվություններին գումարվել է ևս մեկը»:

Խոսելով իր և Աննէի ծանոթության մասին՝ Կարապետն ասաց. «Նրա հետ ծանոթացել եմ ռեփեր Տիմատիի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Ես նկարահանվում էի, Աննէն որպես պրակտիկանտ էր եկել: Փորձեցի խոսել իր հետ, բայց զգացի, որ շփվելու ցանկություն այնքան էլ չունի: Հետո ընկերներիցս մեկի միջոցով գտա նրան ու սկսվեց մեր շփումը: Նրան անընդհատ հանդիպումների էի հրավիրում, բայց հրաժարվում էր, մի օր համաձայնեց՝ մտածելով, որ շատ է մերժել ինձ: Ամեն ինչ սահուն անցավ, կորցրել եմ սահմանը, թե երբ ծանոթներից դարձանք ընկերներ, ընկերներից՝ զույգ, զույգից՝ նշանված: Աննէն փոխեց իմ կյանքը» ,- նկատեց դերասանը:

Կարապետը նաև հայտնեց, որ ինքը սիրելիից մեծ է 11 տարի, Աննէն դեռ 18 տարեկան է: «Նշանվելուց հետո հասկացա, որ 2000 թվականից հետո ծնված մարդկանց հետ անհնար է: Կամ մենք ենք ժամանակից հետ ընկել, կամ իրենք են շատ առաջ: Աննէն բոլորովին այլ մտածելակերպ, աշխարհընկալում ունի, բայց փորձում ենք լրացնել միմյանց, ես էլ փորձում եմ նրանից հետ չմնալ, նրան փոխանցել իմ փորձը, որ ավելի հեշտ քայլի: Գուցե տարիներ հետո կյանքային բարդություններ լինեն, որ զգամ տարիքը խանգարում է, բայց հիմա դեռ չի խանգարում: Հրաշալի է, երբ կինդ քեզնից երիտասարդ է» ,- եզրափակեց նա

Լուսանկարները՝ Արսեն Միրզախանյանի