Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

«Հեչ մարդ էլ մեզ չի զանգել». վերադարձած գերիների հարազատները լուրերից են իմացել, որ նրանք վերադառնում են

Հինգ զինծառայողները այժմ Երևանի Մուրացան հոսպիտալում են։ Նրանց բարեկամները Շիրակի մարզից ճամփա են ընկել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայրենիք վերադարձած 5 գերիները, որոնք Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են, այժմ Երևանի Կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալում են։ Վերադարձած գերիներից 44–ամյա Կարեն Վարդանյանի հորեղբոր որդին` Արմենը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նրանք Շիրակից Երևան ճանապարհին են։

 

«Մենք չենք էլ իմացել, որ սամալյոտ է գալու, որ իմացանք, չգիտեինք, որ մեր ախպերն էնտեղ է։ Հեչ մարդ էլ մեզ չի զանգել։ Նոր ենք իմացել, գնում ենք մոտը։ Շատ ուրախ ենք, տարոսը բոլորին, թող բոլորը հետ գան», – ասաց նա։

Վերադարձած գերիներից 47-ամյա Սեյրան Մաթևոսյանի կինը` Մարիամը, նույնպես Մուրացան հոսպիտալի ճանապարհին էր։ Նա ասաց, որ հասցրել է կարճ հեռախոսազրույց ունենալ ամուսնու հետ։

«Խոսացինք, բան չասեց։ Ոնց որ նորմալ էր։ Վերջին անգամ դեկտեմբերի 13-ին էինք խոսել հետը, հինգ օր լուր չէինք ունեցել, հետո իմացանք` գերի է», – ասաց նա։

Քիչ առաջ վերադարձածներից 47-ամյա Էդիկ Հարությունյանի եղբայր Ջոնիկն էլ նույնպես դեռ չէր տեսել եղբորը, հոսպիտալի ճանապարհին էր։

Հարազատներից ոչ մեկի հետ ոչ նախօրոք, ոչ ինքնաթիռի` արդեն օդում լինելու ժամանակ, ոչ էլ անգամ վայրէջք կատարելուց հետո պաշտոնական մարմինները չեն կապվել։ Նրանք բոլորը իրենց հարազատների` գերությունից վերադառնալու մասին իմացել են լրատվամիջոցներից, բարեկամներից, տարածված աղմուկից։

Նշենք, որ համաձայն ադրբեջանական ԶԼՄ–ի` 62 հայ զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված։ Սակայն վերադարձած գերիների բարեկամները տեղյակ չեն` արդյոք իրենց հարազատի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, և ինչ մեղադրանքով է այն։

 

Հիշեցնենք, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Նրանց անուններն են` Էդիկ Հարությունյան, Սեյրան Մաթևոսյան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ Քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։

2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։ Այսօր նրանցից 5-ը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20210128/26260602/hech-mardel-mez-chi-zangel-veradardzac-gerineri-barekamnery-noren-gnum-nranc-tesutyan.html