Ողբերգական ավտովթար. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում, 57-ամյա Մամիկոն Մարտիրոսյանը՝ իր վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով, դեռևս չպարզված հանգամանքներում, Քաջարանի վարչական տարածքի Գիրաթաղ կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով Մ. Մարտիրոսյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Քաջարանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ըը:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Քաջարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:





















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Лоток клубники превращаю в полкило цукатов — без химии и ароматизаторов: через год открываю, а они к...