Սեյսմոլոգիական ցանցը չի բացառում, որ կլինեն նոր ավելի ուժգին ցնցումներ/ բնակչությանը կոչ են անում լինել մաքսիմալ զգոն
Սույն թվականի փետրվարի 6-ին` տեղական ժամանակով ժամը 00:06-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ: Տեղի ղեկավարությունը հայտնում է, որ ավերածություններ եղել են բայց ոչ մեծ քանակի, զոհեր և վիրավորների մասին տեղեկութուն չկա։
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը չի բացառում, որ կլինեն նոր ավելի ուժգին ցնցումներ, այդ իսկ պատճառով բնակչությանը կոչ են անում լինել մաքսիմալ զգոն։




















Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Прощание с народной артисткой СССР Чурсиной началось в Петербурге
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
Лоток клубники превращаю в полкило цукатов — без химии и ароматизаторов: через год открываю, а они к...