ԱԻՆ-ը՝ այսօր սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերի մասին
Համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:
«Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին: Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նման լուրեր էին տարածվել նաև երեկ․ ««Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է»,-նշել էին ԱԻՆ-ից: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով' ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով' Հայաստան' Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում' 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում' 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժ է գրանցվել նաև փետրվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով' փետրվարի 13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով' Հայաստան' Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ:




















Взял все документы и пропал: что случилось с Героем России Асылхановым
Крупный пожар на сотни квадратных метров разгорелся в Тульской области
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
Среди погибших при сходе лавины в Бурятии был гражданин Казахстана
Несколько взрывов прогремели над российским городом
Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП
Небольшой дождь и до 11 градусов тепла ожидаются в Москве 1 мая
Пожар в ТЦ «Апельсин» в Новосибирской области полностью ликвидировали
Американского рэпера D4vd обвинили в жестоком убийстве школьницы
В Магаданской области обрушился рудник с людьми