Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек
Общество

Աշխատաշուկայի խորացող ճգնաժամը՝ պաշտոնական թվերով

Աշխատաշուկայի ներկայացվող ցուցանիշները վերցված են պաշտոնական վիճակագրության վերջին հրապարակումից (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/sv_12_20a_141.pdf): Աշխատաշուկան բնութագրող 2020 թ. ամբողջական տվյալները դեռևս հրապարակված չեն:

Ստորև ներկայացված ցուցանիշները վերաբերում են 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին: Այսինքն՝ այս ցուցանիշներով երևացող բացասական միտումները չեն արտացոլում պատերազմի աննախադեպ սոցիալ-տնտեսական հետևանքները:

Ուստի, անհրաժեշտ է փաստել՝ մինչև պատերազմը մեր երկրի աշխատաշուկան արդեն իսկ մտել էր ճգնաժամի փուլ: Իսկ ճգնաժամի հանգեցնող միտումները հետևանք են այդ նույն ժամանակահատվածում արձանագրված տնտեսական ակտիվության անկման բարձր ցուցանիշի, պետական կառավարման  համատարած ձախողումների, անպատասխանատու և պոպուլիստական վարքագծի, COVID-19 համավարակի դեմ հակաճգնաժամային իրական պայքարի բացակայության և տապալման:

2020 թ. առաջին ինը ամիսներին աշխատաշուկայում արձանագրված և խիստ մտահոգիչ պատկերը նաև թվերով՝

- ֆորմալ զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 41 հազարով՝ 4 տոկոսով,

-  եթե հաշվի առնենք, որ շուրջ 6 հազարով էլ կրճատվել է ստվերում աշխատողների թիվը, ապա կստացվի՝ իրականում զբաղված և կայուն եկամուտ ունեցողների (ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածներ) թիվը  կրճատվել է 47 հազարով,

- ակտիվ աշխատանք փնտրող գործազուրկների թիվն աճել է 8 հազարով՝ 3,7 տոկոսով,

աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5 հազարով, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ զբաղվածությունը կորցրած անձանցից 5 հազարն արդեն արտագաղթել են,

աշխատուժից դուրս բնակչության թիվն աճել է 28 հազարով՝ 3,4 տոկոսով, այսինքն՝ զբաղվածությունը կորցրած անձանցից 28 հազարն այլևս կորցրել են նաև հույսը և չեն փնտրում աշխատանք, իսկ նրանց հիմնական մասը, բնականաբար, դարձել է անապահովության նպաստ ստացող:

Փաստորեն, ստացվում է.

2020 թ. առաջին ինը ամիսներին շուրջ 47 հազար մարդ կորցրել է իր զբաղվածությունը և կայուն եկամուտը: Նրանց ընդամենը 17 տոկոսն է շարունակում ակտիվ փնտրել աշխատանք, իսկ շուրջ 60 տոկոսը կորցրել է հույսը և այլևս չի փնտրում աշխատանք: Այս անձինք և նրանց ընտանիքները կա՛մ ունեն արտագաղթելու որոշում, կա՛մ արդեն դարձել են անապահովության նպաստ ստացող: Եվ վերջում՝ իրենց քրտինքով ապրելու հնարավորությունը կորցրած անձանց մի մասը (մեր գնահատմամբ՝ շուրջ 5 հազարարդեն իսկ արտագաղթել է:

Հատկանշական են նաև ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության տվյալները: Մասնավորապես՝ 2020 թ. իրական գործազուրկների ընդամենը քառորդ մասն է դիմել գործակալություն՝ պետական աջակցության նպատակով: Խիստ ցածր այս ցուցանիշը պայմանավորված է նաև զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման աննախադեպ բարձր մակարդակով՝ 2018 թ.՝ 75 տոկոս, 2019 թ.՝ 50 տոկոս: Բացասական այս միտումները վերաբերելի են նաև 2020 թ.-ին: Հաջորդ պատճառը այդ աջակցության աննշան արդյունքներն են: Օրինակ՝ պետական այս գործակալության միջոցով աշխատանք փնտրողների ընդամենը 1 տոկոսն է 2020 թ. տեղավորվել աշխատանքի: Այլ կերպ ասած՝ գործակալության շուրջ 300 մասնագետները միջին ամսական կտրվածքով կարողացել են աշխատանքի տեղավորել ընդամենը 800 մարդու՝ ծախսելով նաև զբաղվածության պետական ծրագրերին հատկացված շուրջ 150 միլիոն դրամի չափով պետական բյուջեի միջոցները:

Մտահոգիչ է նաև զբաղվածության պետական գործակալության կողմից հավաքագրվող թափուր աշխատատեղերի էական կրճատման միտումը: 2020 թ. դեկտեմբերին՝ հունվարի համեմատ թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է շուրջ 3 անգամ: Մյուս կողմից էլ՝ թափուր աշխատատեղերի շուրջ 80 տոկոսը կրկնվող են: Այսինքն՝ տարբեր պատճառներով դրանք հնարավոր չի լինում լրացնել և գործատուները այդ աշխատատեղերի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում են գործակալություն:

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա պետք է փաստել՝ 2020 թ. միջին աշխատավարձն աճել է ընդամենը 3,4 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միջինում աճել են առնվազն 3 անգամ ավել չափով: Այսինքն՝ աշխատողների իրական եկամուտները շարունակում են նվազել, իսկ աշխատող աղքատների թիվն աճում է:

Աշխատաշուկայի նման իրավիճակին հանգեցնող՝ տնտեսական համակարգում առկա, բացասական միտումները խորանում են: Օրինակ՝ նույնիսկ ՀՀ դրամի մոտ 10 տոկոս արժեզրկման ֆոնին 2020 թ. կրճատվել է նաև արտահանումը՝ շուրջ 4 տոկոսով:

Ամփոփում.

- «նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումը ևս երեք տարի անց ունեցավ ճիշտ հակառակ իրական արձանագրումը,

- մեր երկրում ձևավորվում են ստագֆլյացիայի իրական նոր հիմքեր, որը գործնականում դրսևորվում է «գնաճ + գործազրկության աճ»՝ հումանիտար ճգնաժամի տանող բանաձևով:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող