Главная Лента Видео Поделиться
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Синоптик предупредил о переменчивой погоде на этой неделе в Москве Путин в День памяти и скорби возложил венок к Могиле Неизвестного Солдата Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Сборная Уругвая упустила победу над дебютантом Кабо-Верде на ЧМ-2026 Арестован сын Мартуна Григоряна Никакого больше желе и варенья. Клубничное масло с фисташками: к хлебцам, тостам или в кашу Россиянам упростят доступ к МРТ Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовСиноптик предупредил о переменчивой погоде на этой неделе в МосквеПутин в День памяти и скорби возложил венок к Могиле Неизвестного СолдатаАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesСборная Уругвая упустила победу над дебютантом Кабо-Верде на ЧМ-2026 Арестован сын Мартуна ГригорянаНикакого больше желе и варенья. Клубничное масло с фисташками: к хлебцам, тостам или в кашу Россиянам упростят доступ к МРТ Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамИран пригрозил Израилю повторением «позорного исхода» из Ливана Стали известны подробности ночного налета на Воронежскую область Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»Пожар на строительном рынке в Балашихе локализованВ начале июля ожидается самое маленькое Солнце «Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»В России появился ГОСТ на кемпинги

Հանրային սննդի փակ և բացօթյա կետերում ծխելը կարգելվի մարտի 15-ից

Հայաստանում 2022 թվականի մարտի 15-ից արգելվելու  է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանն ասաց, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ և հնարավորություն տալով հանրությանը և տնտեսվարողներին դրանց պատրաստվելու: 

Նա նշեց, որ օրենքի ընդունումից հետո 2021 թվականին վերջին ուժի մեջ են մտել ևս մի քանի դրույթներ, դրանք են՝ հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների, դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդը առաջին դրույթներից էր, որ 2020 թվականի մարտի 21-ին մտավ ուժի մեջ: Ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երեխաների համար նախատեսված ապրանքների կողքին, երեխաների տեսադաշտի մակարդակին` տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքն անվնաս առօրյա առարկա է: Պետք է ասեմ, որ հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է ծխախոտի գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով»,- ասաց նա։

Բացի սննդի կետերից նաև որոշ բաց հանրային տարածքներում նույնպես ծխախոտի օգտագործումը արգելվելու է:  Օրինակ,  երեխաների համար նախատեսված պուրակներում, կանգառների ծածկերի տակ և ևս մի քանի նմանատիպ վայրերում, որտեղ, որ կան մարդկանց կուտակումներ և երկրորդային ծխի ազդեցություն կարող է լինել:

Տուգանքի չափը  ծխախոտ օգտագործող քաղաքացու համար հիմնականում կազմում է 50 հազար դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 հազար դրամ:

 «Ի՞նչ պետք է անի տնօրինությունը, եթե տեսնում է ծխախոտի օգտագործում. նախ պետք է անպայման լինի ծխախոտը արգելող նշան, որը պարտադիր փակցված լինի տեսանելի վայրերում: Նախ անպայման պետք է նախազգուշացնի, որ ծխելն արգելվում է,  իսկ  դրանից հետո, եթե հաճախորդը չի հետևում կանոններին,  պետք է կիրառի օրենքով սահմանված նորմերը: Եթե հաճախորդը չի ենթարկվում դրանց, տնօրինությունն արդեն պետք է դիմի ոստիկանություն, քանի որ  վերահսկողությունը իրականացնելու է  ոստիկանությունը»,- ասաց Մարիամ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ տնտեսվարողները դեռ 2020 թվականին օրենքի ընդունումից հետո են իրազեկվել, որպեսզի մինչև դրա ուժի մեջ մտնելը պատրաստ լինեն փոփոխություններին:

Մնացականյանը շեշտեց, որ, ելնելով միջազգային փորձից,  կարելի է ասել,  որ  այլ երկրներում այս սահմանափակումները կիրառելուց հետո ոչ միայն չի նվազել այցելությունների քանակը սննդի օգտագործման վայրեր, այլ աճել է. մարդիկ ավելի երկար են կարողանում նստել և սկսել են ավելի հաճախ ընտանիքներով հաճախել:

Իսկ այն հարցին թե՞ ինչ են անելու այն օբյեկտները, որոնք նախատեսված են ժամանցը անցկացնելու՝ խմելու, ծխելու, նարգիլե օգտագործելու համար,  մասնագետը պատասխանեց, որ ներկայում այլ բան չի նախատեսվում: Ժամանցի վայրերը, ինչպես նաև նարգիլեի մասնագիտացված սրահները նույնպես համարվում են սննդի օգտագործման    վայրեր, և օրենքի տրամաբանությունը այնպիսին է, որ ցանկացած փակ հանրային տարածքում ծխախոտային արտադրատեսակները և դրանց փոխարինիչները արգելված են, իսկ մասնագիտացված սրահներում մարդիկ օգտվելուց բացի նաև երկրորդային ծխի ազդեցությանն են ենթարկվում, ինչը էլ ավելի վնասակար է:

«Մեր նպատակը միայն այն չէ, որ այս պահին ծխողը դադարեցնի ծխելը, այլ այն է, որ չլինեն նոր ծխողներ, որ մեր նոր սերունդները չդառնան ծխախոտ օգտագործող և այդ վնասները չկրեն իրենց վրա: Այս օրենքի կիրառման նպատակը առողջապահական է, և օրենքի լիարժեք կիրառումը կնպաստի ծխախոտ օգտագործողների թվի նվազմանը: Կնվազի նիկոտինից կախվածություն ունեցողների թիվը և բազմաթիվ հիվանդությունների թիվը,  որոնք առաջանում են ծխելու հետևանքով»,- եզրափակեց Մարիամ Մնացականյանը:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ «Սիզընս», ՌենոմեԿազա ՆոստրաՍմոքինգ Շեֆ  ռեստորանների տնօրեն Վանիկ Գաբրիելյանը ասաց, որ, բնականաբար, սկզբնական շրջանում ծխախոտի արգելքը ոչ միանշանակ կընդունվի, մանավանդ այն մարդկանց կողմից, ովքեր սովոր են սննդի կետերում օգտագործել ծխախոտ:

«Կարծում եմ որոշ ժամանակ հետո մենք ևս կսովորենք այդ փոփոխությանը, քանի որ այն ընդունված պրակտիկա է և միայն մեզ մոտ չէ, այլ աշխարհի շատ երկրներում: Ճիշտ է, ազգային մտածելակերպից ելնելով, մի փոքր կարող է երկար տևել այդ գործընթացը: Փոփոխությունները  մի քիչ անախորժություններ և անհարմարություններ կպատճառեն մեզ և հյուրերին, բայց, կարծում եմ, մի քանի ամիս հետո այլևս խնդիր չի լինի, և կսովորենք թելադրված վարքագծին՝ ծխախոտի սպառման հետ կապված»,-ասաց Վանիկ Գաբրիելյանը:

Գաբրիելյանը շեշտեց, որ առանց օրենքի փոփոխությունների և նոր կարգի կիրառման էլ չծխողների համար նախատեսված սրահների պահանջարկը գնալով շատացել է, մարդիկ ավելի շատ են նախընտրում նստել չծխողների համար նախատեսված սրահներում: Նա հավելեց, որ իրենք էլ իրենց հերթին կհավաքեն մոխրամանները, կդնեն պաստառներ, որոնք կհուշեն արգելքի մասին:

«Արդեն մի քանի տարի է, ինչ մեզ մոտ առանձնացված են ծխողների և չծխողների սրահները: Մինչև վերջերս ավելի շատ չծխողների հատվածի պահանջարկը զբոսաշրջիկների կողմից էր, բայց, ի ուրախություն մեզ, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում նաև մեր տեղացի հյուրերի շրջանում է շատացել չծխողների համար նախատեսված հատվածում նստելու ցանկությունը»,-եզրափակեց Վանիկ Գաբրիելյանը: