Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության դատախազությունը:
«Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, մայիսի 10-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:
Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ:




















Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Анастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в Уфе
Следующей власти придется начинать все с нуля: «Паст»
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
Сильнейшую вспышку зафиксировали на Солнце
Мэр Москвы сообщил о ликвидации еще одного БПЛА на подлете к столице
От бутербродов с икрой отказалась! Готовлю бриоши с красной рыбой и укропным кремом — изысканно и пр...
Путин отметил приверженность России всем закрепленным в уставе ООН принципам
Трамп сообщил о своем разочаровании в Зеленском
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...