Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆ
Մայիսի 14-ին, ժամը 5:50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ժամը 7։42-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Մայիսի 6-13-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող, ներգրավվել՝ 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն թռչող և լողացող սարքերի օգնությամբ:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։




















Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Анастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в Уфе
Следующей власти придется начинать все с нуля: «Паст»
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
Сильнейшую вспышку зафиксировали на Солнце
Мэр Москвы сообщил о ликвидации еще одного БПЛА на подлете к столице
От бутербродов с икрой отказалась! Готовлю бриоши с красной рыбой и укропным кремом — изысканно и пр...
Путин отметил приверженность России всем закрепленным в уставе ООН принципам
Трамп сообщил о своем разочаровании в Зеленском
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...